Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու` Ավստրիայի ԱԳ նախարարի կոչին

Լուրեր

25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն թվիթերյան գրառմամբ արձագանքել է՝ ադրբեջանական կեղծ թեզերը ներկայացնելով։

«Պարո՛ն նախարար, Լաչինի ճանապարհը բաց է և ազատ տեղաշարժն ապահովված է։ Միայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ԿԽՄԿ-ի, ռուսական խաղաղապահ զորակազմի 644 մեքենա և տեղի հայ բնակիչներ անցել են երկու ուղղություններով։ Շրջափակման մասին պնդումներն անհիմն են»,- գրել է Հաջիզադեն։

Հավելենք, որ Շալենբերգը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր․ «Ողջունեցի իր գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին Վիեննայում, քննակել ենք համագործակցությունը Ավստրիայի ու Հայաստանի միջև, տարածաշրջանային անվտանգությունը և Հայաստանում նախատեսվող ԵՄ առաքելությունը։ Կոչ եմ Ադրբեջանին՝ վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը»։

Էմմա Չոբանյան