ԱՄՆ-ը զինամթերք կուղարկի Ուկրաինա Իսրայելի զինանոցներից. NYT

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները որոշել է օգտագործել Իսրայելում գտնվող սպառազինության իր զինանոցը՝ ուկրաինական բանակին հրետանային արկեր մատակարարելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը զգալի քանակությամբ զինամթերք է կուտակում Իսրայելում։ Դրանք նախատեսված են ԱՄՆ բանակի կողմից Մերձավոր Արևելքում գործողությունների ժամանակ օգտագործելու համար։ Այս զինանոցը Իսրայելը կարող է օգտագործել նաև արտակարգ իրավիճակներում։

Իսրայելում զինանոցից արկեր օգտագործելու որոշման պատճառ է դարձել ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում զինամթերքի արտադրության անբավարար մակարդակը, գրում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ ուկրաինական զինված ուժերն ամսական օգտագործում են շուրջ 90 հազար հրանոթ՝ երկու անգամ ավելի, քան ներկայում արտադրվում է Արևմուտքի ռազմական գործարաններում։

Արտադրությունն ավելանում է, բայց աստիճանաբար։ Մինչդեռ ԱՄՆ-ը խոստացել է Ուկրաինային մատակարարել ավելի քան մեկ միլիոն 155 մմ տրամաչափի արկեր։ Դրանցից 300 հազարն Ուկրաինային կմատակարարվի Իսրայելի զինանոցից, ասվում է հոդվածում։

The New York Times-ի տվյալներով՝ Պենտագոնն ուկրաինական բանակին զինամթերք է մատակարարում նաև Հարավային Կորեայում գտնվող զինամթերքի իր պահեստներից։

Արկերի մատակարարումները կատարվում են Իսրայելի ղեկավարության հետ համաձայնությամբ, որը, ըստ իսրայելական կողմի ներկայացուցիչների, ստիպված է համաձայնել սեփական զինամթերքն իր հայեցողությամբ օգտագործելու՝ ամերիկյան խնդրանքին, նշում է թերթը։

Տաթև Ֆռանգյան