ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին ասվում է Ռուսաստանում ընդդիմության առաջնորդի ձերբակալության երկրորդ տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Մասնավորապես, Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին, սակայն ընդդիմադիր գործիչը դեռ բանտում է՝ «ծանր պայմաններում»։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Նավալնիի նկատմամբ կալանքի տակ գտնվելու ժամանակ վատ վերաբերմունքի մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

«Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին ապահովել, որ նրան անհապաղ ցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասել է Պեյչինովիչ-Բուրիչը։

Հունվարի 17-ին ռուս ընդդիմադիր գործչի համախոհները նախաձեռնեցին #FreeNavalny («Ազատություն Նավալնիին») քարոզարշավը՝ միավորելու տարբեր ջանքերը՝ նրան բանտից ազատելու համար։

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարի 17-ին Մոսկվայի օդանավակայանում։