Հայաստանի ուսանող մարզիկներն ԱՄՆ-ում մասնակցում են ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Հայաստանի ուսանողական պատվիրակությունը հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում կմասնակցի ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր է մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մենասահորդ Մարինա Ասոյանը, Արթուր Գրուզդև-Վիկտորյա Ազրոյան գեղասահքի պարային զույգը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:

ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է պետական ֆինանսավորմամբ. կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել:

Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ հայ մարզիկները բավական լավ են պատրաստվել առաջիկա ստուգատեսին:

«Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում ենք պետական ֆինանսավորմամբ: Որոշակի աջակցություն ստացել ենք նաև միջազգային ֆեդերացիայից, ինչի շնորհիվ մեր մարզական պատվիրակության կազմում կարողացել ենք ներառել մինչև 25 տարեկան լավագույն բոլոր մարզիկներին: Սպասելիքներ ունենք ավելի փորձառու մարզիկներից, մասնավորապես Միքայել Միքայելյանից, որը 2019 թվականին ևս մասնակցել է Համաշխարհային ուսանողական խաղերին: Միքայելը շատ լավ մարզավիճակում է, մեդալի ակնկալիք հենց նրանից ունենք: Հարություն Հարությունյանից ևս լավ մրցելույթ ենք սպասում: Նորիկ Թադևոսյանն առաջին անգամ է նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: Սպասելիքներ ունենք նաև մեր գեղասահորդներից, որոնք բավական փորձառու են և մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:

Համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի բացման արարողությունը կայանալու է հունվարի 12-ին: Արդեն հունվարի 13-ին համաշխարհային ուսանողական խաղերում կմեկնարկեն դահուկավազքի և գեղասահքի մրցումները:

ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է ունեցել վերջին երեք ձմեռային ունիվերսիադաներին: Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27.04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: Ի դեպ, Սերգեյ Միքայելյանը դահուկորդ Միքայել Միքայելյանի եղբայրն է: