Ձեթ, շաքարավազ, կարտոֆիլ․ արցախցի բազմանդամ ընտանիքը սննդի պակաս ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.04.2026 | 10:28
Իշխանությունը քննարկում է ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը․ ովքեր են թեկնածուները
11.04.2026 | 10:02
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
10.04.2026 | 23:49
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել
10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 22:57
Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից
10.04.2026 | 22:41
Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2026 | 22:25
Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
10.04.2026 | 22:11
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին
10.04.2026 | 21:58
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով
10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոքրիկ Սամվելն ամեն օր նայում է հարազատ տուն տանող ճանապարհին ու նկատում՝ ինչ-որ մի բան փոխվել է, ինչ-որ մի բան այլևս այլ է: Իրեն անհանգստացնող հարցերը մայրիկին է ուղղում, մտահոգություններով նրա հետ կիսվում:

Շուշիից տեղահանված բազմազավակ ընտանիքը բնակվում է մեծ տան փոքրիկ սենյակում: Ցրտաշունչ ձմեռային երեկոներին տան ջերմությունն ապահովում է միակ փայտե վառարանը:

Պատերազմից հետո Արցախում զգոն են ու ապրում են՝ պատրաստ հաղթահարելու բոլոր փորձությունները, բայց երբևէ չէին պատկերացնում, որ պատանդ կդառնան սեփական տանը: Երկու շաբաթից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախում առաջին անհրաժեշտության շատ ապրանքների պակաս է նկատվում, Համբարձումյանների տանն այդ բացն ավելի ակնառու է: Հինգ անչափահաս զավակների մայրը փորձում է ամեն կերպ մեղմացնել սրացող վտանգը, բայց խանութներն իրենց օրենքներով են առաջնորդվում:

Սահմանափակ ռեսուրսների պայմաններում գոյատևելու համար ընտանիքին մեծապես աջակցում է Կարինեի մայրը: Սեփական այգուց ստացած գյուղական բերքը դեռ հերիքում է, որ և՛ իրենք ծայրը ծայրին հասցնեն, և՛ քաղաք ուղարկեն:

Եթե տանը փոքրիկ երեխա կա, ապա այս օրերին սննդի պակասն ընտանիքի առաջ ծառացած միակ խնդիրը չէ՝ տակդիրների ու դեղորայքի հարցը ևս պետք է հոգալ:

Հակառակ Ադրբեջանի կողմից ստեղծված արհեստական փորձությունների հետևանքով խորացած ճգնաժամին՝ բազմազավակ այս ընտանիքն իր ուսերին  ծանրացած այդ բեռն ամեն գնով փորձում է թոթափել ու տան պատուհանից ամեն օր նայելով վեր՝ դեպի տուն տանող երբեմնի հարազատ ճանապարհին, գիտակցում են, որ ընդամենը երկու տարի առաջ, ընդամենը մի քանի կիլոմետր վերև իրենք իրոք երջանիկ էին։

Արդեն երկու տարի է Համբարձումյանների ընտանիքը գալիք տարին դիմավորելու սիրտ չունի, այս տարի՝ նաև հնարավորություն:

Մանրամասները՝ տեսանյութում։