Ռուսաստանը հաճախակի, սակայն փոքր հարձակումներ է ձեռնարկում Բախմուտի շրջանում․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության ռազմական հետախուզությունն ամենօրյա զեկույցում նշում է, որ վերջին 48 ժամվա ընթացքում Ուկրաինայում ռազմական գործողությունները դեռևս կենտրոնացած են Դոնեցկի մարզի Բախմուտի և Լուգանսկի Սվատովոյի մերձակայքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը նախկինի պես հաճախակի, սակայն ոչ մեծ հարձակումներ է ձեռնարկում այդ շրջաններում, որի արդյունքում միայն մի փոքր տարածք է հայտնվել ռուս զինվորականների վերահսկողության ներքո։

Ուկրաինական բանակը շարունակում է պահել Բախմուտը, որն արդեն մի քանի ամիս Ռուսաստանի թիրախում է։

«Տեսնում եք՝ ինչ քաջությամբ է Բախմուտը պահվում, մեր զինվորները թշնամուն կորուստներ են պատճառում, և նա չի կարողանում առաջ գնալ։ Եղել է աննշան առաջխաղացում, սակայն հակառակորդը դուրս է մղվել։ Այսօր թշնամին փորձում է շրջապատել քաղաքը, սակայն նրան մոտ դա ևս չի ստացվի»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) ավելի վաղ իր ամփոփագրում նշել էր, որ վերջին օրերին Բախմուտի շրջանում ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը դանդաղել են, և այնտեղ կռվող «Վագներ» խումբը մեծ կորուստներ է կրում:

Հավելենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Բախմուտում գտնվող ուկրաինացի զինվորականներին։

Էմմա Չոբանյան