«Սխալ, անհեռատես քայլ», «Եթե չենք օգնում` չվնասենք». արվեստի գործիչների արձագանքը` Աննա Հակոբյանի գրառմանը

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկը բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Հրապարակումը վերաբերում է արդեն 15 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի փոքրիկների կոչերին: Աննա Հակոբյանը նշել է, որ մեծահասակները երեխաներին օգտագործում են քաղաքականության մեջ: Վարչապետի տիկինը հիշել է այն մասին, որ 2020-ին արցախցիները արգելեցին իրեն տոնածառ դնել և ամանորյա միջոցառում կազմակերպել Ստեփանակերտում:
«Հիմա էլ, այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում և այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն»,-գրել էր Աննա Հակոբյանը: Ցավոք, Աննա Հակոբյանի գրառումը ողողեց նաև ադրբեջանական մամուլը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՀՀ վարչապետի տիկնոջը, նշում են, թե անգամ վարչապետի տիկինն է խոստովանում, որ Արցախում երեխաներին ստիպում են քաղաքական հայտարարություններ անել: Factor TV-ն ներկայացնում է թեմայի շուրջ արվեստի մի քանի գործիչների տեսակետը` առանց մեկնաբանության:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան

Իրենց բոլոր վերջին հայտարարությունները կարծես այն բանի համար են, որ իրենց անգործությունը ծածկեն: Կարծում եմ` 2020-ին ոչ մի ընտանիք Նոր տարի անելու ցանկություն Արցախում չուներ, և դա հասկանալի է: Մենք էլ ընկերներով այդ տարին «Եռաբլուրում» ենք դիմավորել Նոր տարին: Ինչ վերաբերում է այս պահին շրջափակման մեջ գտնվող երեխաներին, ապա նրանց չեն օգտագործում, նրանցից շատերն, իսկապես, կարոտում են իրենց ծնողներին, որոնք, օրինակ, մնացել են Հայաստանում, և նրանց զգացմունքները, բնականաբար, իրական են: Իսկ ո՞վ է Աննա Հակոբյանը. մի ղեկավարի կին, որը Արցախի նկատմամբ պատասխանատվություն չի զգում: Սա շատ սխալ և ոչ հեռատես հայտարարություն է վարչապետի տիկնոջ կողմից: Նման դիրք ունեցող անձի ցանկացած հայտարարություն ադրբեջանական, թուրքական կողմերը խոշորացույցի տակ են առնում` հետո շահարկելու համար, և ցանկացած նման պատրվակ օգտագործվում է ի վնաս Հայաստանի: Պետք է շատ զգույշ լինել նման հայտարարություններ անելիս, վարչապետի տիկինը պետք է հասկանա, որ չի կարելի քնից ելնել ու հայտարարություններ անել: Ամեն խոսքը պետք է հստակ վերլուծված և կառավարության օղակներով թույլատրված լինի, որովհետև վարչապետի տիկնոջ դիրքորոշումը կարող է ընկալվել որպես ՀՀ կառավարության դիրքորոշում, Հայաստանի իշխանության տեսակետ:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյան

Ես, առհասարակ, որևէ մեկի ֆեյսբուքյան գրառմանը չեմ արձագանքում, կապ չունի` ով է նա: Չէի ուզի, որ սա ընկալվեր որպես հենց Աննա Հակոբյանի գրառման մեկնաբանություն: Բայց կարող եմ ասել հետևյալը` Արցախի թեման ինձ համար ցավոտ թեմա է: Ես ուղղակի տանջվում եմ Արցախի շուրջ ծավալվող ոչ մեզ համար բարենպաստ գործընթացներից: Կուզեի Արցախի թեման չդարձնեինք ո´չ առևտրի, ո´չ հույզերի առարկա: Շատ զգույշ պետք է լինել ամեն արտահայտության մեջ, այլապես դա կարող է դառնալ հասու մեր թշնամիներին: Ինչ վերաբերում է արցախցիներին, եթե նրանք որոշել են պայքարել ինչ-որ ձևով, դա արցախցու իրավունքն է: Երբ մարդու իրավունքները ոտնահարվում են, մարդ իրավունք ունի պայքարելու իր իրավունքների համար, իսկ թե ինչ ձև կընտրի` իր իրավունքն է, եթե չի վնասում որևէ մեկին: Պետք է ցանկացած գրառում, առավել ևս` Արցախի հարցի վերաբերյալ, շատ զգույշ անել: Եթե կարող ենք` օգնենք արցախցիներին, եթե ոչ` չվնասենք, զգույշ լինենք:

Աննա Բաբաջանյան