Պուտինը պատերազմում ձախողումների պատասխանատվությունը գցում է ուրիշների վրա․ISW

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական ամփոփագրում նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին հրապարակային ելույթներում կրկին փորձել է պատերազմում ձախողումների պատասխանատվությունը գցել ուրիշների վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ISW-ի վերլուծաբանները հիշեցնում են, որ Պուտինը վերջերս մի քանի հայտարարություն է արել, թե, իբր,Ռուսաստանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը, իսկ մյուս կողմից՝ չի ցանկանում սաստկացնել ռազմական գործողությունները՝ զոհերի թիվը չավելացնելու համար։

«Այդ երկու պնդումները Կրեմլի համակարգված արշավի մասն են՝ արդարացնելու Պուտինի թանկարժեք պատերազմը ներքին լսարանի աչքում, որը գնալով ավելի լուրջ զոհաբերություններ է անում Կրեմլի անիրատեսական նպատակների իրագործման համար: Ռուս զինվորականները նշանակալի հաղթանակներ չեն գրանցել հուլիսի 3-ից՝ Լիսիչանսկի անկումից ի վեր»,-գրում է ISW-ն։

Ինստիտուտի  վերլուծաբանները կարծում են, որ նրանցից մեկը, ում Պուտինը մեղադրում է ձախողումների մեջ, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն է, որը երկար ընդմիջումից հետո նախօրեին առաջին անգամ հայտնվել էր էկրաններին։ Գերասիմովը հանդես էր եկել օտարերկրյա զինվորական կցորդների առաջ և  առաջ  քաշել պատերազմի նույն հիմնավորումները, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

«Կրեմլը ձեռնպահ էր մնում Գերասիմովին հանրությանը ներկայացնել գրեթե տասը ամիս՝ մինչև դեկտեմբերի 17-ը, և այժմ, երբ լրանում է պատերազմի մեկնարկի 1 տարին, հավանաբար փորձում է կրկին նրան հանրային տիրույթ բերել որպես պատերազմի համար պատասխանատու հերթական գործչի»,-կարծում են վերլուծաբանները։

Էմմա Չոբանյան