Քանի դեռ չունենք խաղաղության պայմանագիր՝ ներդրումների համար բարենպաստ միջավայր չենք կարող ունենալ․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Հայաստանում կա մոտ 100 հազարավոր թափուր աշխատատեղ։ Մեզ հայտնի չէ նման դեպք, երբ մարդը ցանկանա աշխատել և չկարողանա դա անել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Թե՛ գործատուները, թե՛ աշխատանքի տեղավորման գործակալությունները օրը ցերեկով ճրագը ձեռքներին աշխատակիցների են փնտրում հիմնականում շինարարության, հանրային ծառայությունների, սպասարկման, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ թափուր աշխատատեղերն արագ համալրվում են օտարերկրացիների կողմից։
Ընդունելով ՀՀ-ում առկա կառուցվածքային գործազրկության փաստը՝ նախարարը կոչ արեց քաղաքացիներին մշտապես կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները։

Քերոբյանի խոսքով՝ 2022 նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 701 հազար աշխատատեղ, աճը 2021 թվականի նոյեմբերի համեմատ գերազանցել է 47 հազարը։ Միջին աշխատավարձը 2021 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 20 տոկոսով և կազմում է 266 հազար դրամ։

Անդրադառնալով Լարսում թողունակության բարձրացման հարցին՝ Քերոբյանը նշեց․ «Մեր ջանքերը Լարսի ծանրաբեռնվածությունը թուլացնելու կամ թեթևացնելու դեպքում արդեն պսակվել են հաջողությամբ: Այս պահին Լարսում հերթերն աննշան են, մեքենաները բավականին արագ կարողանում են անցնել: Լրացուցիչ անցակետեր են բացվել, տեղադրվել են լրացուցիչ ռենտգեն սարքեր»,- ասաց Քերոբյանը:

Ի պատասխան հարցի, թե Արցախի շրջափակումը ինչպես է ազդում ՀՀ տնտեսության վրա, Քերոբյանը նշեց․ «Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, ներդրումների համար բարենպաստ միջավայր չենք կարող ունենալ։ Երկարատև խաղաղությունը խոշոր ներդրումներ ներգրավելու ամենակարևոր նախապայմանն է»։

Նախարարը հայտնեց նաև, որ Արցախում արդեն որոշակի պարենային մթերքների խնդիր կա՝ հիմնականում գյուղմթերքի խնդիր, նաև այլ ապրանքներ են կամաց-կամաց սպառվում։

Մանրամասները՝ տեսանյութում։