Դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել։ ԲԴԽ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։

Նշենք, որ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի տեղը թափուր է, քանի որ դրա անդամ, իրավական գիտնական Անահիտ Մանասյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։

ԲԴԽ կայքում հրապարակվել են հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ինքնառաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները և թեկնածուների կեսագրական տվյալները:

Ինքնաառաջադրվել է 6 անձ՝ Կարեն Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Առնոլդ Վարդանյանը, Սիմոն Ֆարմանյանը, Հասմիկ Ստեփանյանը և Արմեն Եզեկյանը։

Կարեն Հակոբյանը փաստաբան է, Երևանի պետական համալսարանի դասախոս։ Նախկինում աշխատել է Վճռաբեկ դատարանում։

Հայկ Մարտիրոսյանը նույնպես փաստաբան է, դասախոսում է ԵՊՀ-ում, Ֆրանսիական համալսարանում։ Նախկինում աշխատել է Ոստիկանությունում, Դատախազությունում, Քննչական կոմիտեում։

Առնոլդ Վարդանյանը 2022 թվականից Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, համատեղությամբ նաև նույն դատարանի ներկայացուցիչն է ՄԻԵԴ բարձրագույն դատարանների ցանցում։ Սովորել է ինչպես Երևանի պետական համալսարանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել միջազգային կրթական ծրագրերի։

Սիմոն Ֆարմանյանը 2021 թվականից «Հայաստանի Հանրային հեռուստաընկերության» գլխավոր իրավաբանն է, փաստաբան է, «Փաստաբանների դպրոց» -ի դասախոս։

Հասմիկ Ստեփանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, 29 գիտական աշխատությունների հեղինակ է, աշխատում է Պետական կառավարման ակադեմիայիմ, «Գլաձոր» համալսարանում։

Արմեն Եզեկյանը Կառավարման ակադեմիայրի իրավագիտության ամբիոնի վարիչն է։ Դասավանդում է նաև Հայ-Ռուսական համալսարանում, Փաստաբանների դպրոցում։

Արաքս Մամուլյան