Քաղաքական կամք՝ առանց ֆինանսական միջոցների․ ակադեմիական քաղաքի կառուցման հարցում  դեռ հստակություն չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ակադեմիական քաղաք ստեղծելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն դեռ որոշված չէ՝ ստեղծվելիք այդ ավան ո՞ր բուհերն են տեղափոխվելու և դրա արդյունքում որո՞նք են միավորվելու։ Ավելին՝  պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ոլորտը համակարգող նախարար Վահրամ Դումանյանն այդպես էլ չպարզաբանեց, թե այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվել և ֆինանսական ի՞նչ միջոցներով պետք է այդ քաղաքը կառուցվի։ Միայն վստահեցրեց՝ կա նպատակն իրականացնելու քաղաքական կամք։

Աշտարակ քաղաքում ակադեմիական ավան հիմնելու որոշման մասին սեպտեմբերի սկզբին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակադեմիական ավան հիմնելու և բուհերը տեղափոխելու որոշման հիմնավորումը, ըստ Փաշինյանի, այն էր, որ դրանք կրթական, նաև ենթակառուցվածքների առումով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին։

Թե քանի բուհ պետք է լինի ակադեմիական ավանում, մինչև այժմ հստակ որոշված չէ։ Ազգային ժողովի կրթության հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանն ասում է՝ հնարավոր է՝ կանգ առնեն 6-ից 7 բուհի վրա։

Գործադիրի այս նախաձեռնության նպատակը, ըստ հիմնավորման, նաև կրթության որակի բարձրացումն է։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մինչդեռ, կարծում է, որ այդ խնդիրն ակադեմիական ավանի ստեղծմամբ չի լուծվի։

Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ հակադարձում է՝ դա մեկ հարվածով լուծվող խնդիր չէ։ Իսկ կրթական ծրագրերով, ըստ նրա, պետք է զբաղվեն տվյալ բուհերի կառավարիչները։

Այն, որ իշխանությունը դեռ չի պարզաբանում, թե ինչ միջոցներով է կառուցելու այդ ավանը, կրթության  փորձագետ Սերոբ Խաչատրյանը խնդրահարույց է համարում։ Ասում է՝ միակ տարբերակն այն է, որ վաճառեն Երևանի բուհերի շենքերը և այդ գումարներն ուղղեն ակադեմիական քաղաքի կառուցմանը, իսկ դա, ըստ փորձագետի, արդարացված չէ։

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այսօր գլխավոր խնդիրը բուհերի կառավարումն է, ինչպես նաև այն, որ ուսանողները սովորելու ցանկություն չունեն։ Աշխատանք, ըստ փորձագետի, պետք է այդ ուղղությամբ կատարվի, ինչը չի արվում։ Ի վերջո ի՞նչ ժամկետներում է հնարավոր այս նախաձեռնությունը կյանքի կոչել՝ պարզ չէ։ Թագուհի Ղազարյանն ասում է՝ լավագույն տարբերակը կլիներ այն, որ մինչ այս Կառավարության գործունեության ժամկետի լրանալն առնվազն օրենսդրական փոփոխություններն արվեին, իսկ մինչև 2030 թվականը, ինչպես պատգամավորն ասաց, ենթադրում են կատարել կրթական քաղաքի կառուցման ամբողջ աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սվետա Վարդանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: