Նկարիչների միությունը սպառված և ինքնանպատակ կառույց է, Աղամյանը պետք է հեռանա․ բողոքի ակցիան շարունակական կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Այսօր Նկարիչների միությունում իրականացվեց բողոքի ակցիա՝ միության անդամ նկարիչների մասնակցությամբ։ Նրանք պահանջում էին, որ միության ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Կարեն Աղամյանի, հրաժարական տա, որ փոխվի միության կանոնադրությունը, նկարիչները տեղյակ լինեն ֆինանսական հոսքերից, այդ ֆինանսների բաշխումից։

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ քսան տարի շարունակ միության նախագահությունը ստանձնած Կարեն Աղամյանը Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներին ներկայացրել է միայն իր և յուրայինների գործերը։ Ակցիայի մասնակիցների թվում էին Խաչիկ Հարությունյանը, Ղազար Միրզոյանը, Արմինե Ավետիսյանը, Արա Շահումյանը, Հաղթանակ Շահումյանը։

Նրանք միաբերան պնդում էին, որ միությունը վաղուց արդեն չի կատարում իր գործառույթները և ոչ մի կերպ չի նպաստում հայ ժամանակակից կերպարվեստի հանրահռչակմանը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ճիշտ կլինի, եթե միության նախագահությունը ստանձնեն երիտասարդներ։

Նշենք, որ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում էր և դեռևս չի արձագանքել նկարիչներին։ Վերջիններս մտադիր են մեկ ակցիայով չբավարարվել՝ մինչև կհասնեն իրենց նպատակների իրագործմանը։

Աննա Բաբաջանյան