Արցախում ձևավորված հանրային խորհուրդը խնդրում է մարդկանց համբերատար լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
26.08.2026 | 19:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մինսկի և Ջրվեժի փողոցներում
26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
Բոլորը

Հունիսի 7-ին Աժ քննիչ հանձնաժողովի անդամներն ընդունել են հանրային խորհրդի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանին, Սերգեյ Ղազարյանին, Արմինե Պետրոսյանին, Վրեժ Ասմարյանին և Հովհաննես Ասմարյանին:  Նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են այս օրերին կատարված աշխատանքը և քաղաքացիներից ստացված դիմումների ոլորտային ուղղվածությունները: Նրանք նշել են նաև, որ հունիսի 5-ին ձևավորված խորհուրդն առ այսօր ստացել է 675 դիմում, որոնց թվում՝ հանրային հնչեղության հարցեր չպարունակող նամակներ. այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 

Խորհրդի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը որոշ մանրամասներ է ներկայացրել խորհրդի գործունեության ընթացքի մասին և խնդրել մարդկանց մի քիչ համբերատար լինել: 

«Ձևավորված հանրային խորհուրդն արդեն ամենատարբեր բնույթի հազարին հասնող դիմումներ է ընդունել: Դրանք հիմնականում սոցիալական բնույթի են: Արդեն դրական օրինակներ ունենք, կոնկրետ մարդկանց խնդիրներ են լուծվել: Ես խնդրում եմ, որ մարդիկ մի քիչ համբերատար լինեն: Մենք առաջին հերթին զբաղվում ենք զոհվածների, վիրավորների և բազմազավակ ընտանիքների հարցերով: Եկեք մի քիչ համբերեք և սկզբում ամենածանր խնդիրներ ունեցող մարդկանց հարցերով զբաղվենք»,- ասում է Սիմոնյանը:

37-ամյա Ռոբերտ Ալավերդյանն ասում է, որ տարիներ շարունակ տարբեր գերատեսչությունների է դիմել, սակայն իր խնդիրները լուծումներ չեն ստացել: «Ես փող չեմ ուզում, այլ աշխատանք»,- ասում է նա:

«Բոլորը խնդիր է, ֆինանսական, տուն չունեմ, երկու անչափահաս երեխաներ կան, ինձ նման մարդկանց համար տեղ չկա, որ գնան աշխատեն: Ընդհանուր մարդկանց վիճակն է վատ: Իմ նման մարդիկ չեն կարողանում լուծել իրենց խնդիրները: Ամեն տեղ դիմել եմ, 6 տարի է արդեն այս վիճակն է: Դիմել եմ վարչակազմ և ասել, որ ես փող չեմ ուզում ձեզանից, ինձ աշխատանքի հնարավորություն տվեք: Այսօր շատ հաշմանդամներ կան, ովքեր չեն կարողանում աշխատանքի վայր գտնել իրենց ընտանիքները պահելու համար: Ոչ մի տեղ աշխատանքի չեն ուզում ընդունել մեզ», – ասում է Ռոբերտը:

 

Մարութ Վանյան. Ստեփանակերտ