Կատարում սպառնացել են ձերբակալել բրիտանացի լրագրողին՝ ԱԱ-ում անկարգությունները նկարահանելու համար

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Daily Mail-ի լրագրող Քեթրին Բեթը տհաճ իրավիճակում է հայտնվել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Լրագրողը տեսանկարահանել է ԱԱ-ի՝ Գանա-Ուրուգվայ խաղից առաջ տեղի ունեցած մասսայական անկարգությունները, ինչից հետո անվտանգության աշխատակիցները շրջափակել են նրան, սպառնացել են ձերբակալել և ստիպել են ջնջել տեսանյութը։

Daily Mail-ի լրագրող Քեթրին Բեթը տհաճ իրավիճակում է հայտնվել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Լրագրողը տեսանկարահանել է ԱԱ-ի՝ Գանա-Ուրուգվայ խաղից առաջ տեղի ունեցած մասսայական անկարգությունները, ինչից հետո անվտանգության աշխատակիցները շրջափակել են նրան, սպառնացել են ձերբակալել և ստիպել են ջնջել տեսանյութը։

Daily Mail-ի իր սյունյակում Բեթը պատմել է, որ գանացի երկրպագուներին թույլ չեն տվել մարզադաշտ մտնել կազմակերպիչների մեղքով, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել։ Կանայք և երեխաները խուճապի են մատնվել տեղի ունեցածից։ Աֆրիկացի երկրպագուները ցատկել են պատնեշների վրայով և ներխուժել են մարզադաշտ։ Բրիտանացի լրագրողն այս ամենը տեսագրել է, ուղարկել է իր խմբագրություն և մոտեցել է մարզադաշտին, ինչից հետո նրան անվտանգության 8 աշխատակից շրջափակել է․

«Անընդհատ հարցնում էի, թե ինչու են ինձ պահում, տղամարդկանցից մեկը վերջապես ասաց, որ նրանք տեսել են, թե ես ինչպես եմ նկարահանում իրականացրել, և որ ես դրա իրավունքը չունեմ։ Ես բացատրեցի, որ հավատարմագրված լրագրող եմ, և նրանց ցույց տվեցի իմ հավատարմագրի էլեկտրոնային տարբերակը, բայց նրանք պատասխանեցին, որ ես թույլտվության թղթային տարբերակը պետք է ունենամ ձեռքիս տակ։ Հետո նրանք հայտարարեցին, որ ես երկու տարբերակ ունեմ՝ կա՛մ պետք է ջնջեմ տեսանյութը, կա՛մ նրանք ինձ կտանեն ոստիկանություն։

Ես համաձայնեցի ջնջել տեսանյութը, բայց նրանք վերցրին հեռախոսս ու սկսեցին ստուգել էլեկտրոնային փոստն ու մեսենջերները, որպեսզի համոզվեն, որ տեսանյութը որևէ մեկին չեմ ուղարկել։ Բախտս բերեց, որ խմբագրությանն ուղարկած հաղորդագրությունը հասցրել էի արագ ջնջել»,- գրել է Բեթը Daily Mail-ի իր սյունյակում։