Տրոլեյբուսի դռներ՝ շենքի մուտքին, կաթացող տանիք․ բնակիչ-համատիրություն չլուծվող թնջուկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Նոր Նորքի 6-րդ զանգվածի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բնակիչները դժգոհություններ ունեն՝ շենքի հետ կապված ամենատարբեր խնդիրներով պայմանավորված։ Նախ՝ մուտքի դռներն են ցույց տալիս, որ չփակվելու պատճառով ազատ ելումուտ են ապահովում թափառող շների համար, հետո՝ բակի բետոնե կիսափուլ հենապատը, որ ամեն անձրևի հետ ավելի ու ավելի է քանդվում։ Բայց որպես ամենամեծ խնդիր մուտքերի կոտրված ապակիներն են ներկայացնում։

Անձրևից հետո իրավիճակը ոչ միայն մուտքերում, այլև բնակարաններում է սարսափելի՝ ասում է տիկին Ռոզան, որ արդեն քանի տարի է՝ պայքարում է տարբեր կառույցների դիմելով ու լուծում այդպես էլ չստանալով։ Ասում է՝ շենքի տանիքը 2016 թվականին է հիմնովին նորոգվել, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել։

Բնակարանի բոլոր սենյակներում պատկերը նույնն է․ անձրևները սկսվելուն պես ամենուր կաթոցներ են։

Իրավիճակը նույնն է վերևի հարկի բոլոր բնակարաններում։ Իհարկե, ոմանք կարողացել են սեփական միջոցներով նորոգել տանիքն ու պաշտպանվել անձրևից, իրենք այդ հնարավորությունը չունեն՝ ասում է տիկին Ռոզան։

Բնակիչները վստահեցնում են՝ համատիրությանը մինչև 2019 թվականը բոլոր վճարները կատարել են, բայց չլուծվող խնդիրներից հետո այլևս չեն վճարում։ Ասում են՝ պատրաստ են միանվագ ամբողջ պարտքը փակել, եթե վստահ լինեն, որ խնդիրները կլուծվեն։

Համատիրության նախագահը տեսախցիկի առջև խոսել չցանկացավ, կադրից դուրս միայն ասաց, որ տանիքի նորոգումից մի քանի տարի անց են միայն սկսել կաթոցները, իսկ մատնանշված բոլոր խնդիրները ներառված են հաջորդ տարվա ծրագրում և լուծում կստանան․ միայն այսքանը։

Համատիրությունների ոչ բավարար աշխատանքի մասին դժգոհություններին Factor TV-ն պարբերաբար է անդրադառնում․ ի պատասխան բնակիչների դժգոհությունների՝ համատիրություններն էլ սովորաբար մեջբերում են բնակիչների կողմից չկատարվող վճարային պարտավորությունները։ Օրենքի համաձայն՝ համատիրությունը պետք է կառավարի, պահպանի, նորոգի ու սպասարկի շենքի բնակիչների ընդհանուր սեփականությունը, այսինքն՝ շենքը կրող կառուցվածքները, առաստաղները, հատակները, նկուղներն ու ձեղնահարկը, տանիքն ու մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները և այլ տարածքներ։

Համատիրությունները կամավոր միավորումներ են, գործում են անկախ, ֆինանսավորվում բնակիչների կողմից կատարված վճարումների հաշվին։ Ինչպե՞ս ու ի՞նչ մեխանիզմներով պետք է խնդիրը կարգավորվի․ մինչ այսօր այդ մեխանիզմը, փաստորեն, չկա՝ չնայած նրան, որ «Համատիրությունների մասին» առաջին օրենքը Հայաստանում ընդունվել է գրեթե քառորդ դար առաջ՝ 1996 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան