«Ո՞ւր փախչենք». Ադրբեջանի ԶՈՒ-ն դիտարկում է Սոթքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Յուրա Հակոբյանի ընտանիքը ստիպված է եղել Վարդենիս գնալ, մի քանի օր այնտեղ մնալուց հետո վերադարձել են Սոթք։ Վերադառնալուց հետո Յուրան տունը գտել է պատերը ճաքճքած, պատուհանների ապակիները վնասված վիճակում։ Հիմա ադրբեջանական հրետակոծության հետևանքներն են վերացնում, վերանորոգում են համայնքապետարանի ու բարերարների աջակցությամբ։ Ասում են՝ հետագայի համար անվտանգության ոչ մի երաշխիք չկա, բայց չեն էլ ուզում մտածել, որ ամեն ինչ կարող է կրկնվել։

«Վախ կա, կրակոցներ լսվում են, վերջին անգամ անցած գիշեր ենք լսել»,- պատմում է Յուրա Հակոբյանը։

Մեր նկարահանմանը նախորդած գիշերը կրակոցները 5-10 րոպե են տևել․ այստեղ կրակոցների ձայներ այնքան հաճախակի են լսվում, որ բնակիչների համար սովորական են դարձել, բայց գյուղից հեռանալ չեն ուզում։

«Ո՞ւր գնանք, գնանք ո՞ր պատի տակ նստենք»,- հարցնում են նրաք։

Տեսել են, թե ինչպես է սկսվել զորամասի հրետակոծությունը, որին հաջորդել են բնակելի տների ուղղությամբ հարվածները։ Իրենց աչքի առաջ էլ արկն ընկել է հարևան տան վրա։

Սոթքում հիմա ամենուր շինարարություն է․ ադրբեջանական հրետակոծության հետևանքով այստեղ շուրջ 150 տուն է վնասվել, 8-ը՝ հիմնովին փլուզվել։ Այժմ առաջնահերթությամբ վերանորոգում են մասնակի վնասված տները, դրանից հետո կսկսվեն հիմնովին ավերված տների նորոգման աշխատանքները․ թե ե՞րբ, Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը դժվարացավ պատասխանել, բայց ասաց՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ, հնարավոր է, եղանակային պայմաններից ելնելով, դրանք սկսվեն արդեն 2023 թվականի մարտին։ Մինչ այդ, անտուն մնացած բնակիչները վարձով են ապրում, իսկ գումարը հատկացնում է համայնքապետարանը։

Սոթքի բնակիչ Սամվել Արզումանյանի խոսքով՝ գյուղը դիտարկվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, իսկ թշնամու դիրքերը շատ մոտ են։ Չնայած այս ամենին՝ բնակիչները գյուղը լքելու մտադրություն չունեն։

Հիմա արդեն կարողանում են անասուններին արոտավայր տանել։ Թեև վախ կա, բայց, ասում են, այլընտրանք չկա, դա է իրենց ապրուստի միջոցը։

Սոթքում չեն հավատում ադրբեջանցիների հետ խաղաղությանը, ինչպե՞ս բարեկամանան, լավ են ճանաչում նրանց՝ ասում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան