Եվրախորհրդարանը հավանություն է տվել Շենգենյան գոտի Խորվաթիայի մուտքին

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Շենգենյան ազատ տեղաշարժի գոտու և Խորվաթիայի միջև ներքին սահմանային հսկողության վերացմանը։ Երկիրը Շենգենյան գոտի կմտնի մինչև տարեվերջ։ Այս մասին ասվում է խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ Խորվաթիան անցել է ԵՄ բոլոր երկրների շարքում Շենգենյան գոտուն անդամակցության ամենաընդգրկուն գնահատականը։ Այն իրականացրել է 281 հանձնարարական Շենգենյան օրենսդրության ութ ոլորտներում։ Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը հաստատել են Շենգենյան կանոններն ամբողջությամբ կիրառելու՝ երկրի պատրաստակամությունը։ Ներքին վերահսկողության վերացման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունվի Եվրոպական խորհրդի կողմից միաձայն։

2018 թվականին Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Խորվաթիան պետք է ընդունվի Շենգենյան տարածք, երբ համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին։ 2022 թվականի հոկտեմբերին նրանք նաև աջակցություն են հայտնել Շենգենյան տարածք Բուլղարիայի և Ռումինիայի անհապաղ ընդունմանը։

Շենգենյան ազատ տեղաշարժի գոտին այսօր ներառում է 26 պետություն (ԵՄ բոլոր անդամ երկրները՝ բացառությամբ Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իռլանդիայի և Ռումինիայի, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները՝ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը):

Հիշեցնենք, որ ԵՄ-ն որոշել է արագացնել Շենգենյան գոտու ընդլայնման գործընթացը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Խորվաթիան, Ռումինիան և Բուլղարիան լիովին համապատասխանում են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ դառնալու պահանջներին։

Տաթև Ֆռանգյան