Ռուսաստանը վնասել է առողջապահական 1100 հաստատություն․ Ուկրաինայի ԱՆ
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հրապարակել է վերջին տվյալները ռուսական բանակի գործողությունների հետևանքով բժշկական հաստատությունների ավերածությունների մասին:
Պատերազմի ութ ամիսների ընթացքում վնասվել են բուժհաստատությունների 1100 օբյեկտներ, որոնցից 144-ը հիմնահատակ ավերվել են։
Նոյեմբերի 1-ի դրությամբ Ուկրաինան ամբողջությամբ վերականգնել է բուժհաստատությունների 95 օբյեկտ, իսկ 204 օբյեկտ մասնակի է վերականգնվել։
Ավերված բուժհաստատությունների վերականգնումը Ուկրաինային կարժենա առնվազն 1 մլրդ դոլար, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հաղորդում է ուկրաինական գերատեսչությունը: