Երկրում ստեղծված լարված մթնոլորտը հնարավոր կլինի փոքր-ինչ մեղմել համաներում կիրառելով. Շահեն Հարությունյանի բաց նամակ-առաջարկը՝ վարչապետին

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

Ազգային Միացյալ նախաձեռնության համակարգող Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին, բաց նամակ  է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը՝ ստորև.

 

Բաց նամակ-առաջարկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պարո՛ն Փաշինյան, ես՝ որպես Հայաստանում թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից և մարդ, ով ցանկանում է, որ մեր պետությունն ունենա առաջընթաց, հեղափոխությունն իրոք բարիքներ բերի, ցանկանում եմ Ձեզ դիմել առաջարկով։
Առհասարակ հեղափոխություններից հետո, անգամ եթե բռնապետներն են իշխանության գալիս, որպես բարի կամքի դրսևորում, ղեկավարներներն իրականացնում են համաներում։ Հիմա երկրում ստեղծված է լարված մթնոլորտ, որը հնարավոր կլինի փոքր ինչ մեղմացնել համաներում կիրառելով։ Հերթական անգամ նշեմ, որ հայրս՝ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, չի ընդունելու համաներում, բայց բանտերում կան մարդիկ, ովքեր չեն բանտարկվել քաղաքական դրդապատճառներով և քաղաքական սկզբունքայնության հարց չունեն։ Կոչ եմ անում բանտարկյալների նկատմամբ իրագործել օրենքով նախատեսված համաներման գործընթացը։ 
Ձեր նախաձեռնած հեղափոխությանը բանտերից սատարել են և ոչ միայն քաղբանտարկյալներն, այլ նաև շատ կալանավորներ։ 
Այս ամենն ասում եմ ինձ հասած տեղեկությունների հիման վրա։ Շատ կալանավորների, նրանց բարեկամների և ընդհանրապես ժողովրդի մոտ արդեն հիասթափության ալիք է բարձրանում։ Չէ՞ որ հեղափոխությունը սիրո և համերաշխությանն էր, և հիմա հաղթանակից հետո սիրո և համերաշխության դրսևորման մեծ ցուցիչ կլինի կալանավորների նկատմամաբ համաներման կիրառումը։
Հ․Գ․ Եթե աշխատավարձերի, թոշակնեի բարձրացումը կապված է դատարկ բյուջեյի հետ, աշխատատեղերի բացում ժամանակատար խնդիր է, ապա համաներում կիրառելը բարի կամքի դրսևոում է և նյութական ռեսուրսներ չի պահաջում։ 
Հ․Գ․2․ Սերժ Սարգսյանը 2013թ․-ից առ այսօր չի կատարել ոչ մի համաներում՝ անտեսելով անգամ անկախության 25 ամյակը։ Չէի ցանկանա, որ հեղափոխական վարչապետը Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնի ժամանակ նմանվեր Սերժ Սագսյանին՝ չանելով համաներում։ Նամանավանդ, որ Դու՛ք, պարո՛ն Փաշինյան 2 անգամ օգտվել եք կիրառած համաներումից և լավ գիտեք համաներման դերն ու նշանակությունը կալանավորության համար։