ՌԴ-ն նոր հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ՌԴ-ն նոր հրթիռային հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի տարբեր շրջանների վրա. ուկրաինական աղբյուրները հայտնում են Զապորոժիեի, Կիրովոգրադի և Օդեսայի շրջաններում պայթյունների, Կիևի, Վիննիցայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

BBC-ի թղթակիցը հայտնում է, որ Կիևում «բազմաթիվ պայթյուններ» են լսվել։ Նրա խոսքով՝ պայթյուններից հետո անջատվել է էլեկտրամատակարարումը, կորել է կապը։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր հերթին հայտնել է քաղաքում երկու պայթյունի մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է Կիևում էլեկտրաէներգիայի անջատման մասին տեղեկությունը։ «Կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով մայրաքաղաքի մի մասը հոսանքազրկվել է։ Որոշ շրջաններում ջրամատակարարում չկա։ Բոլոր ծառայություններն աշխատում են։ Մանրամասներն ավելի ուշ»,- գրել է նա իր Telegram ալիքում։