Ինչով են զբաղվել կին զինծառայողները Ադրբեջանի ԶՈՒ-ում․ ադրբեջանցի գնդապետի սկանդալային բացահայտումները ՊՆ ղեկավարի և նախկին ԳՇ պետի մասին

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

Ադրբեջանական Meydan TV-ն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի գնդապետ, բանակային առաջին կորպուսի հրամանատար Բաբեկ Սամիդլի սկանդալային ձայնագրության երկրորդ մասը։ Հիշեցնենք՝ ձայնագրության առաջին մասը Factor TV-ն արդեն ներկայացրել է, որում նա պատմում էր Արցախյան 44-օրյա պատերազմում ադրբեջանական զորքերի անպատրաստության, Թուրքիայի օգնության և այլնի մասին։

Ի դեպ, Սամիդլին 44-օրյա պատերազմի մասնակից է, մահացել է հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 23-ին Արցախի գրավյալ Մատաղիսում պայթելու հետևանքով։

Ձայնագրության երկրորդ հատվածում Սամեդլին անդրադառնում է 2000 կին զինծառայողների մասին հարցին։

«Ես դեռ խոսում եմ մեկ կայազորի, ոչ թե մեծ կորպուսների մասին։ Եթե վերցնենք գործողը, ապա տոտալ պատերազմի գնացող բանակում կար 1500-2000 անմարտունակ կին։ Եվ նրանց փոխարեն ինձ չէին տալիս անձնակազմ, իբրև թե միջոցներ չկային։ Ավելի լավ է նրանց փոխարեն տային 2000-անոց լեռնադեսանտային բրիգադներ, ես էլ կունենայի 2000-անոց կոմանդո»,-ասում է ադրբեջանցի գնդապետը։

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ էին անում այդ կանայք Բաքվում, Սամեդլին հայտարարել է․ «Ոչինչ, բավարարում էին սեքսուալ կարիքները։ Ղեկավարների, նրանց, որոնք պաշտոնի էին»։

Հստակեցնող հարցին՝ Նաջմեդինի՞ (խոսքն Ադրբեջանի ԶՈՒ-ի ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովի մասին է), գնդապետը պատասխանում է․ «Սկսած Զաքիր Հասանովից (Ադրբեջանի ՊՆ գործող ղեկավար)։ Կան պարկեշտ կայանք, որոնք աշխատել են բացառապես նրա համար, որ պահեն իրենց ընտանիքը, մատների վրա կարելի է հաշվել։ Այսպես, ում նայում ես՝ կիսաշրջազգեստով են։ Ինչքան կան, բոլորին այնտեղ աշխատանքի են տեղավորել, իսկ պետությունն էլ աշխատավարձ է վճարում։ Ես իմ կորպուսից 50-60 տոկոսին հեռացրել եմ։ Հենց նշանակվեցի այդ պաշտոնին, 50-60 տոկոսին ազատել եմ։ Նրանք ոչ մի բանի ընդունակ չէին»։

Այնուհետև Սամիդլին պատմում է բնակֆոնդի ոլորտում կոռուպցիոն գործարքների մասին՝ նշելով, որ սպաները, հրամատարները մնացել են առանց բնակարանի, որոնք տրվել են այդ կանանց։

«Բոլոր զորամասերը վերացվել են։ Այդքան զորամաս՝ 502-ը Բադամդարում, 90 քանիսը․․․ հիշեմ՝ կասեմ։ Վերացրել են զորամասերը քաղաքի կենտրոնում, իսկ այդ տարածքները սեփականացրել։ Եվ բոլորը գնել են իրենց համար առանձնատներ, հողատարածքներ։ Սրանք Բաքվի ամենաթանկ վայրերն են։ Եթե ​​դրանք փոխանակվեին փողի հետ, ապա բանակի բոլոր սպաներին կարելի էր բնակարանով ապահովել, իսկ բեռը կհեռացվեր պետության վրայից»,- նշում է ադրբեջանցի գնդապետը՝ ասելով, որ տարածքները վերացրել ու դրանք կառուցել են Նաջմեդին Սադիկովը, Զահիդ Հուսեյնովը՝ զենիթահրթիռահրետանային զորքերի հրամանատարը, նաև նախարար Զաքիր Հասանովը և իրենց բոլոր հարազատներին ապահովել են բնակարաններով։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն, ինչպես նաև իրավապահ մարմինները որևէ կերպ չեն արձագանքել Բաբեկ Սամիդլիի սկանդալային հայտարարություններին։

Էմմա Չոբանյան