ԱԱԾ աշխատակցի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո քաղաքացիները փակել են Ստեփանակերտի կենտրոնական պողոտան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Այսօր առավոտվանից ԱՀ ոստիկանության մեքենաներով փակված է Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտնում գիշերը տեղի ունեցած միջադեպի շուրջ: Նրանց լսելու են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:
Քաղաքացիները պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Հավաքված մարդկանց պահանջը երեկ ծեծկռտուքին մասնակցած հատուկ ջոկատայինների ձերբակալությունն է։
 
Անցած գիշեր Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում ծեծի են ենթարկել երկու քաղաքցիների, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում գտնվող ոստիկաններ են եղել, որոնք, քաղաքացիների պնդմամբ, չեն միջամտել, ավելին, բերման են ենթարկել տուժած անձանց։ Բողոքող քաղաքացիների մոտ բանակցելու էին եկել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։
 
 
 
 
 
 
 
 
 
Արայիկ Հարությունյանը հավաքված մարդկանց փոխանցեց Բակո Սահակյանի հավաստիացումը այն մասին, որ մեղավորները պատժվելու են, սակայն մարդիկ դեռ մի քանի ժամ չէին ցրվում ու փողոցը չէին բացում։ Միայն գիշերվա մեկի կողմերը համաձայնություն ձեռք բերվեց, որ փողոցը բացվում է և իշխանություններին մինչև 11։00 ժամանակ է տրվում, որ ծեծին մասնակցած հատուկ ջոկատայինները ձերբակալվեն։
 
Եվ ահա այսօր ժամը 11:00-ին փողոցը կրկին փակվեց:
 
Նշենք, որ ծեծի ենթարկվածներից մի հոգին ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Նելսոն Մինասյանի ազգականն է։ Մինասյանը հավաքված մարդկանց անունից գլխավոր բանակցողն էր։
 
Ավելի ուշ ԱՀ ոստիկանությունը հաղորդություն է տարածել, որտեղ ասվում է. «Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի(ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»:
 
Միջադեպին անդրադարձել է նաեւ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ «Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին: Ժամը 3:30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին: Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։ Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, և հանդես կգանք հայտարարությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը:
 
Մարութ Վանյան. Ստեփանակերտ