Առաջարկել ենք ոսկին ՝ որպես հումք, տեղափոխել Հայաստան. Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնում Դուշանբե կատարած այցից

Լուրեր

06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
Բոլորը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Դուշանբե կատարած աշխատանքային առաջին այցը: Հայաստան վերադառնալիս տված հարցազրույցում պարոն Միրզոյանը ներկայացրեց այցի արդյունքները. «Նախ ծանոթացանք ԱՊՀ երկրների վարչապետերի, որոշ դեպքերում փոխվարչապետերի հետ: Քննարկումներ ունեցանք և նեղ ձևաչափով, և ավելի ընդլյանված: Քննարկեցինք բազմաթիվ հարցեր՝ առաջին հերթին ԱՊՀ տնտեսական համագործակցության վերաբերյալ»:

Առաջին փոխվարչապետի փոխանցմամբ՝ ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք նախօրոք պատրաստվել և շրջանառվել էին ամիսներ առաջ: Ստորագրված փաստաթղթերից երկուսի դեպքում հատուկ կարծիք են ներկայացրել և կցել փաստաթղթերին:

«Հատուկ կարծիք ունեինք նաև մեր արևելյան հարևանների կողմից և արտաքին քաղաքականության առումով ճիշտ շեշտադրումներ տալու համար կարևոր էր նաև հայկական կողմի կարծիքը»,- շարունակեց առաջին փոխվարչապետը:

Նրա տեղեկացմամբ՝ առանձնազրույց են ունեցել նաև Տաջիկստանի վարչապետի հետ, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ոսկեգործության վերաբերյալ:

«Առաջարկել ենք ոսկին ՝ որպես հումք, տեղափոխել Հայաստան, այստեղ վերամշակել, վերածել զարդեղենի և ուղարկել Տաջիկստան: Այստեղ երկու կողմերի համար շահավետ տարբերակներ կան»,- հավելեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան