ՀՀ-ն՝ ճգնաժամի առջև. ծնելիության ցածր գործակիցը ազգային անվտանգության սպառնալիք է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
22.11.2024 | 22:52
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:42
Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:17
Հարավային Կորեան հայտնում է, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգեր է փոխանցել ԿԺԴՀ-ին
22.11.2024 | 22:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին․ ՈՒՂԻՂ
22.11.2024 | 22:04
Ինքնահռչակ Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա է մեկնել
22.11.2024 | 21:50
Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
22.11.2024 | 21:28
Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցերի տոտալ գրաքննություն կկիրառվի
22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
22.11.2024 | 20:48
Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին
Բոլորը

2021 թվականին Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ծնվել է 36․585 երեխա։ Ծնունդների թիվը մինչև 2050 թվականը կնվազի՝ հասնելով 24 հազարի․ սա՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների։ Ծնելիության գումարային գործակիցը Հայաստանում 1.6 է՝ այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը համարվում է 2.1-ը․ այսպիսով, մենք ունենք կայուն բացասական միտում։

«Սա ունի տարբեր պատճառներ, բայց բոլորը հիմնված են մեր երկրի ժողովրդագրական ներկայիս պատկերի վրա, այսինքն՝ մեզ մոտ հիմա ծնունակ տարիք են մտնում փոքրաթիվ թվով՝ 2000-ականներին ծնված սերունդը, այդ իսկ պատճառով ծնելիության գումարային գործակիցը շարունակաբար կնվազի»,- պարզաբանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

2021-ի ցուցանիշը որոշակիորեն բարձր է նախորդ տարիների տվյալներից, սակայն 1․115-ով ցածր է 2017 թվականին ծնվածների թվից: Ծնունդների թվի բացասական դինամիկան, բացառությամբ 2000-ականների կարճ ժամանակահատվածի, պահպանվում է արդեն ավելի քան 30 տարի․ 1990 թվականին ծնվածների թիվը շուրջ 2.2 անգամ գերազանցել է 2021-ի ծնվածներինը:

«Ծնելիության խթանումը պետք է համակարգված ու երկարատև մշակված ծրագրերի հիման վրա լինի, օրինակ՝ սկսած մանկապարտեզների բավարար քանակից ու երեխաներին վաղ տարիքից ընդունելուց»,- կարծում է Հանրային առողջության մասնագետ, ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Եթե իրավիճակը փոքր-ինչ բարելավվի, այնուամենայնիվ, բնակչության թվաքանակը շարունակելու է նվազել, ասում է Աննա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի առջև է։

«Գյուղական բնակավայրերում բնակչությունը շարունակաբար նվազում է, ծնելիությունը գյուղական բնակավայրերում ավելի ցածր է, քան քաղաքներում, ինչը խոսում է ներքին միգրացիայի և գյուղերից դեպի քաղաք, մասնավորապես՝ մայրաքաղաք տեղաշարժի մասին»,- ասում է Աննա Հովհաննիսյանը։

Օրինակ՝ Ադրբեջանում, Հայաստանի համեմատ, ծնելիության գործակիցն ավելի բարձր է՝ 1.86։ Վրաստանն ու Ռուսաստանը ևս կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերներ առջև։ Այս երկրներում էլ, ինչպես Հայաստանում, բնակչության թվաքանակը նվազում է, իսկ Իսրայելում, օրինակ, ցուցանիշը զգալիորոն բարձր է՝ 2,7։

Մելիք-Նուբարյանը վստահ է՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակը կարող է փոխվել պետական հստակ քաղաքականության դեպքում։ Բացի ֆինանսական մոտիվացիայից, ըստ նրա, պետք է սահմանվեն հստակ ուղղություններ ու քայլեր։

«Միգուցե առաջին պլան մղվի՝ Սահմանադրությամբ ամրագրել ժողովրդագրական վիճակի բարելավման անհրաժեշտությունը»,- ընդգծում է նա։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հիմնվելով միջազգային փորձի վրա, մշակում են ժողովրդագրական ռազմավարություն։

Ի դեպ, Հայաստանում արդեն ավարտվել են 10-օրյա մարդահամարի հարցումները, դա նշանակում է, որ 2023 թվականին բնակչության թվաքանակի մասին նոր՝ ճշգրիտ թվեր կունենանք։ Ցանկացած դեպքում, կանխատեսումները հուսադրող չեն․ ըստ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների՝ մեր երկրի բնակչության թիվը 30 տարի հետո մի փոքր ավելի կլինի 2.5 միլիոնից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան