ՀանրաԴԻՏԱԿ. Ոստիկանության շնաբուծարանին 96 000 դոլար, միջատների դեմ պայքարին՝ 50 000 դոլար

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Նախկին իշխանությունները գրեթե ամեն տարի միլիոնավոր դրամներ էին ծախսում կրծողների, միջատների ու մակաբույծների դեմ պայքարի համար: Միայն 2018 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին պետական կառավարման մարմիններն ավելի քան 24 մլն 210 հազար դրամ, մոտ 50 հազար դոլար են հատկացրել թափառող կենդանիների վնասազերծման, ախտահանման և մակաբույծների ոչնչացման ծառայությունների համար:

2017-ին էլ Ազգային անվտանգության ծառայությունը միայն ախտահանման և մակաբույծերի ոչնչացման ծառայությունների ձեռքբերման վրա ծախսել է 12 մլն 878 հազար դրամ: Ավելին, ոստիկանությունը 2018-ին նախատեսել էր շների հատուկ կացարան և շնաբուծարան կառուցել, որի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 96 հազար դոլար, սա այն դեպքում, երբ օրինակ՝ մարզային ավելի քան 90 դպրոց անգամ զուգարան չունի, իսկ դպրոցների 37 տոկոսն ապահովված չէ գազամատակարարմամբ:

Հարկատուներիս վրա առավել թանկ է արժեցել շների դեմ պայքարը, որի համար 2009թ. ի վեր քաղաքապետարանը ամեն տարի «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին վճարել է մոտ 100 մլն դրամ, այսինքն շների դեմ պայքարը այս տարիներին քաղաքացիներիս վրա արժեցել է մոտ 2 մլն դոլար: Չնայած, քաղաքապետարանի և «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի թանկ ու չհիմնավորված գործարքների խնդիրները բազմիցս բարձրաձայնվում էին, սակայն միայն այժմ, նոր կառավարության հրահանգով դրանք վերանայվեցին՝ բացահայտելով լուրջ խախտումներ:

Թե որքան ենք մենք՝ հարկատուներս, վճարել մոծակների, կրծողների, միջատների ու շների դեմ պայքարի համար՝ մանրամասն դիտեք տեսանյութում:

Գոհար Աբրահամյան
Գայանե Աբրահամյան