Freedom House-ի «Ազատությունը համացանցում» զեկույցում ՀՀ-ն դասվել է ազատ երկրների շարքին

Լուրեր

26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
Բոլորը

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, դասվել է ազատ երկրների շարքին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության երևանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր՝ 2021 թվականից 3 միավորով ավելի:

Զեկույցն ընդգրկում է 2021 թվականի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Դրանում նշվում է, որ Հայաստանում տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղել են հանրային դատապարտումը մասնավոր ջատագովության հետ՝ համոզելու կառավարությանը չեղյալ համարել զրպարտությունը քրեականացնելու մասին օրենքը, որն ընդունվել էր 2021 թվականի հուլիսին:

Զեկույցում ընդգծվում է, որ օրենսդրությունը, որը քրեականացնում է պետական պաշտոնյաների և հասարակական գործիչների հասցեին հնչեցված լուրջ վիրավորանքները, գործարկվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, ովքեր կիսվել են քննադատական մեկնաբանություններով, հատկապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ և հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկություններն այնուհետ ամփոփվել են Սահմանադրական դատարանին ուղղված պաշտոնական դիմումի մեջ:

Նշվում է, որ կառավարության պաշտոնյաները համաձայնել են բացառել դրույթը 2022 թվականի հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքից և պարտավորվել են լայն խորհրդակցություններ անցկացնել ոչ կառավարական խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս:

Տաթև Ֆռանգյան