Ֆրանսիան միջուկային հարված չի հասցնի Ռուսաստանի դեմ. Մակրոն

Լուրեր

18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը միջուկային զենք չի օգտագործի Ռուսաստանի դեմ, եթե վերջինս միջուկային հարված հասցնի Ուկրաինային։ Այս մասին նա ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է korrespondent-ը։
«Մեր դոկտրինը հիմնված է ազգի հիմնարար շահերի վրա, և դրանք շատ հստակ սահմանված են։ Եթե Ուկրաինայի դեմ միջուկային հրթիռային հարձակում իրականացվի, այդ շահերը կասկածի տակ չեն դրվի»,- ասել նա։ Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն դա Ֆրանսիայի կողմից միջուկային պատասխանի չի՞ հանգեցնի, Մակրոնը պատասխանել է՝ «Ակնհայտ է»։

«Ես ֆրանսիացիներին միշտ ասել եմ ճշմարտությունը… Ռուսաստանը միջուկային զենք ունի, ինչպես Ֆրանսիան, մեր դոկտրինն այս հարցում պարզ է, զսպումը գործում է: Որքան քիչ ենք խոսում այդ մասին, այնքան ավելի քիչ ենք ուռճացնում սպառնալիքը և ավելի շատ վստահություն ունենք։ Չափազանց շատ մարդիկ են խոսում այդ մասին»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան առաջիկա շաբաթների ընթացքում կստանա ֆրանսիական ռազմական օգնության հերթական խմբաքանակը։

Տաթև Ֆռանգյան