Դեպքը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքերից մեկում. Սիրանուշ Սահակյանը՝ ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութի մասին

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Երեկ տելեգրամյան ալիքներում տարածված հայ գերիներին խոշտանգելու տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերյան հարձակման օրերին Վերին Շորժայի դիրքերից մեկի բունկերում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» ջոկատի զինծառայողները։ Մեր զինծառայողները նույնպես նույնականացված են, նրանցից մեկը սպանված է, երկուսը՝ վիրավոր։ Հակառակորդը դիերը վերադարձրել է որպես մարտի դաշտում զոհված, այդ պատճառով անհապաղ միջոցի անհրաժեշտություն չկա, որպես հիմնական գանգատ աշխատանքներ են իրականացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»,- նշեց Սահակյանը։

Երեկ տելեգրամյան ալիքներում տարածված հայ գերիներին խոշտանգելու մոտ 30 վայրկյան տևողությամբ տեսանյութում երեք արնաշաղախ զինծառայող են երևում, որոնցից մեկը, ըստ երևույթին, սպանված է, մյուս երկուսը՝ վիրավոր։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ տեսանյութն ուսումնասիրվում է։ Այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ տեսանյութում երևացող վիրավոր հայ զինվորների դիերն է ադրբեջանական կողմը վերադարձրել, ակնհայտ է, որ նրանցից առնվազն երկուսը գնդակահարվել է տեսանյութը նկարահանելուց հետո։

Հիշեցնենք՝ ընդամենը շաբաթներ առաջ մեկ այլ տեսանյութ էր տարածվել հայ ռազմագերիներին գնդակահարելու կադրերով, որն արժանացել էր միջազգային հանրության քննադատությանը։ Այս մասով ՀՀ-ն արդեն իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու հայց է ներկայացրել։ Տեսանյութում 8-9 անձ է պատկերված, որոնցից մի քանիսն արդեն իսկ նույնականացվել են։

Ռոզա Վարդանյան