Թուրքիայի հասարակության մի մասը կարծում է, որ իրենց կենսակերպը վտանգի տակ է. հետազոտություն

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի բնակչության կեսը կարծում է, որ իրենց կենսակերպը վտանգի տակ է։ MetroPoll Research ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակային սեպտեմբեր 2022» անվանումով հարցման արդյունքները։ Հարցման մասնակիցներին հարցրել են՝ արդյո՞ք իրենց ապրելակերպը վտանգված է։ Մասնակիցների շուրջ 50 տոկոսն ասել է «այո», 47,5 տոկոսը՝ «ոչ», 2,4 տոկոսն էլ ասել է՝ գաղափար չունի։

Ուսումնասիրություն է կատարվել նաև քաղաքական կուսակցությունների համախոհների մասով։ Այսպես, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) աջակիցների 15,8 տոկոսը կարծում է, որ իրենց «կենսակերպը վտանգի տակ է», մինչդեռ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ընտրողների պարագայում այս ցուցանիշը կազմում է 84,6 տոկոս, İYİ կուսակցության ընտրողների դեպքում՝ 77,3 տոկոս, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության դեպքում՝ 77.5 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP)՝ 14.3 տոկոսը, իսլամիստական «Ուրախություն» կուսակցության՝ 46.7 տոկոսը, DEVA կուսակցության համախոհների պարագայում՝ 46.2 տոկոսը:

MetroPoll-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օզեր Սենջարը հրապարակել է հարցման արդյունքները թվիթերյան էջում ու հետևյալ գրառումն արել․ «Կարծում եմ, որ հասարակության այն հատվածը, որն աճող մտահոգություններ ունի իր ապրելակերպի վերաբերյալ, կրոնական և գլխաշորով մարդիկ չեն, որոնք պետական հատվածում են, այլ աշխարհիկ և ժամանակակից պահպանողական անհատներ: Եվ այդ մտահոգություններն աստիճանաբար ավելանում են»։

Էմմա Չոբանյան