Անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը. Գ. Գախարիան՝ Կարեն Կարապետյանին

Լուրեր

04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր» համաժողովի շրջանակում: Ֆորումն անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև՝ 2017 թ. փետրվարին Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում. տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր»-ի անցկացումը, ինչը կխթանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը և առկա ներուժի լիարժեք իրացման նոր հնարավորություններ կստեղծի: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում տնտեսական և գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Գիորգի Գախարիան իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը, և վրացական կողմը լիովին համակարծիք է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու առաջարկության հետ: Այս համատեքստում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ այսօր կայացած քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կարեն Կարապետյանը և Գիորգի Գախարիան մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջային ծրագրերի իրականացման, երկկողմ մշակութային կապերի ամրապնդման և երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման նպատակով համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ: