Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռային փորձարկումների շարքը։ Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, ԿԺԴՀ-ն կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին: Հրթիռներից մեկը թռել է 350 կիլոմետր՝ 80 կիլոմետր առավելագույն բարձրության վրա, երկրորդը՝ 800 կիլոմետր՝ 60 կիլոմետր առավելագույն բարձրության վրա։ Փորձարկումների փաստը հաստատել է նաև Ճապոնիայի կառավարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հարավային Կորեայի ԶՈՒ ղեկավարությունը նման գործողություններն անվանել է «լուրջ սադրանք» և նշել, որ դրանք «վտանգում են ոչ միայն Կորեական թերակղզում, այլև աշխարհում խաղաղությունն ու կայունությունը»։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարճ ժամանակում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների բազմակի արձակումը «բոլորովին անընդունելի» է անվանել։

Սեպտեմբերի 25-ից մինչ օրս ԿԺԴՀ-ն վեց փորձնական արձակում է իրականացրել, հիշեցնում է dpa գործակալությունը։ Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել։

Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հրթիռ է թռել ճապոնական արշիպելագի վրայով, ինչը վրդովմունք է առաջացրել Տոկիոյում, Սեուլում և միջազգային հանրության այլ անդամների շրջանում։