Ալիևը հայտարարել է, թե չի պատրաստվում քննարկել Արցախի հարցը որևէ միջազգային կենտրոնի հետ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  այսօր կրկին հակահայկական հռետորաբանությամբ ու Հայաստանին ուղղված կեղծ մեղրանքներով է հանդես եկել։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ նա կրկին հնչեցրել է այն թեզը, թե ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, և միջազգային որևէ կենտրոնի հետ այդ հարցը չի քննարկելու։

«Հայերը, որոնք բնակվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, հանդիսանում են մեր քաղաքացիները և այն, թե ինչպես ենք նրանց կյանքը բարելավելու, մենք չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ»,-հայտարարել է Ալիևը Ակնայում կայացած ֆորումի ժամանակ։

Բացի այդ նա նաև պնդել է, թե Արցախն,իբր, Ադրբեջանի մաս է կազմում։

«Ղարաբաղը Ադրբեջան է։ Եվ  Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը դա հաստատել է։Այդ  հարցերը Ադրբեջանի ներքին գործն են, մենք  այն երբեք չենք քննարկել միջազգային ինստիտուտների կամ այլ երկրի հետ»,-ասել է նա։

Ուշագրավ է, որ ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ նախօրեին Բայրամով-Բլինքեն-Միրզոյան հեռախոսազրույցում անդրադարձ եղել է ԼՂ խնդրին։ «Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»,- մասնավորապես, ասված է հաղորդագրությունում:

Էմմա Չոբանյան