Ադրբեջանի նպատակը ՀՀ-ի հետ խաղաղությունը չէ՝ ոչնչացնել ՀՀ պետականությունը կամ գոնե՝ ԼՂ հարցը փակել․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ին տված հարցազրույցում ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման մանրամասները։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, առավելագույն նպատակը Հայաստանի պետականության ոչնչացումն է, նվազագույն պլանը՝ Արցախի հարցի փակումը։ Չնայած դրան՝ ՀՀ իշխանությունը ձգտում է իրապես հասնել խաղաղության օրակարգի կատարմանը, սակայն չի պատրաստվում տրվել ճնշումների և շանտաժների։ Արման Եղոյանը խոսեց նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումից՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի միջնորդական դերակատարությունը։

-Պարո՛ն Եղոյան, Ժնևում հանդիպեցին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Ընդ որում՝ հանդիպման օրը վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից հրապարակվեց հայ գերիներին սպանելու տեսանյութը։ Ի՞նչ ուղերձ եք տեսնում այդտեղ։ Բացի այդ՝ ՀՀ իշխանությանն ուղղված պահանջներ կային, որ մարդասպանի և պատերազմական հանցագործի հետ մի հանդիպեք։ Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն գնաց այդ քայլին։ 

-Ադրբեջանը նոր չէ ռազմական հանցագործություններ կատարել, դեռ 90-ականներից թաթախված են ռազմական հանցագործությունների մեջ։ Այդ հարցի լեգիտիմությունը չեմ հասկանում։ Այսինքն՝ 30 տարի պետք չէ՞ր խոսել նրանց հետ։ Նման հարցերն ինքնին ստեղծում են անառողջ դիսկուրսներ։ Այսինքն՝ պե՞տք է ռազմական հանցագործների հետ հանդիպել․․․ կարելի է և չխոսել, հետո էլ հարցնելու եք՝ բա ո՞վ է զբաղվելու երկրի հարցերով, պետությո՞ւն է, թե՝ ոչ։ Եվ դա շատ ավելի լեգիտիմ հարց կլինի։ Չե՞ք տեսել, որ պետությունները բանակցություններ են վարում անգամ տեռորիստական կազմակերպությունների հետ։

-Իսկ ի՞նչ ուղերձ կամ նպատակ կար հենց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ժնևի հանդիպումից առաջ ռազմագերիների սպանությունների տեսանյութի հրապարակման մեջ։ 

-Հանդիպումից առաջն ու հետոն չեմ կարող ասել, բայց նման տեսանյութերի նպատակը հայկական կողմի կամքը կոտրելն է։ Մյուս կողմից էլ՝ նպատակ ունեն Ադրբեջանում ատելության մակարդակը պահել, որն արդեն ունի ավելի շատ ներքաղաքական հաշվարկներ՝ իշխանության հարց կա, և իրենց հասարակությանը համապատասխան հոգեբանական վիճակում պահելն է։ Դա նաև արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, որ այդ ատելության մթնոլորտը սպասարկի իրենց արտաքին քաղաքական շահերը։ Այսինքն՝ այնպես չլինի, որ մտածեն՝ վերջ, ամեն ինչ ավարտվեց, որ միշտ մտածեն՝ իրենց հետ ինչ լինում է, հայերի պատճառով է լինում։ Առաջ դա ասում էին՝ կոնֆլիկտ է։

-Նշանակում է, որ Ադրբեջանը մտադիր չէ՞ խաղաղության գնալ։ 

-Իհարկե՝ մտադիր չէ։ Ակնհայտ չէ՞ դա։

-Այդ դեպքում՝ ինչի՞ համար են այս բանակցությունները, որ մեր կողմն էլ վստահ չէ, որ Ադրբեջանի նպատակն իրապես խաղաղությունն է։

-Չէ, մենք վստահ ենք, որ իրենց նպատակը խաղաղությունը չէ, ոչ թե վստահ չենք, որ խաղաղությունն է։ Մեկը ես՝ վստահ եմ, որ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ։ Բայց մենք մեր նպատակները համապատասխանեցնում ենք մեր շահերի հետ։ Իրենց շահերից է բխում, որ խաղաղություն չլինի։ Իրենց է դա պետք։

-Գնալ և մասնակցել մի պրոցեսի, որի վերջնանպատակը գիտենք, որ խաղաղությունը չի՞ լինելու։

-Բայց մենք հասկանում ենք, որ այստեղ նաև այլ խաղացողներ կան։ Աշխարհում մենակ Հայաստանն ու Ադրբեջանը չեն։ Այդ բանակցություններն էլ, կներեք, հո Ադրբեջանի և Հայաստանի միջև չե՞ն մենակ՝ կոպիտ ասած։ Այստեղ այլ խաղացողներ էլ կան։ Ամբողջ աշխարհն է հիմա այստեղ գտնվում։ Գրեթե բոլոր խաղացողները մեր տարածաշրջանում են՝ շատ ակտիվ ներգրավված, ամեն մեկն իր շահերն է սպասարկում, բնականաբար։

-Իշխանություններին քննադատում են, որ դուք չեք տեսնում Ադրբեջանի ագրեսիվ վարքը, խաղաղության օրակարգով թմրեցնում էիք ժողովրդին, և հիմա Ադրբեջանը հարձակվում է։

-Ո՞նց չէինք տեսնում։ Դա ընդհանրապես լեգիտիմ մեղադրանք չէ։ Թմրեցնելու հարց չկա։ Խաղաղությունը․․․ Վարչապետը լավ օրինակ բերեց՝ ասելով, որ մեր նպատակն է տնտեսապես զարգացած լինել, և մարդ չկա, որ ասի՝ լավ է լինել տնտեսապես չզարգացած։ Իհարկե՝ պետք է ձգտել դրան, որովհետև տնտեսապես զարգացած լինելը լավ է, բայց հազար ու մի խոչընդոտ է լինում, որոնք պետք է փորձես վերացնել։ Երբ դու չես կարողանում զարգանալ տնտեսապես, տրամաբանությունն այն չէ, որ դե լավ՝ տնտեսապես հետ մնանք ուրեմն։ Ո՞նց չենք բանակի բարեփոխումներին ուշադրություն դարձրել՝ գրեթե 50 տոկոսով մեծացվեց ռազմական բյուջեն՝ կհասցվի գրեթե 1 միլիարդ դոլարի։ Այդպիսի թիվ երբեք չի եղել։ ՊՆ-ն շատ ակտիվ քննարկումների մեջ է զինտեխնիկայի մատակարարման հարցով։ Խաղաղության հասնելու գործիքներն են տարբեր։ Ուժեղ և մարտունակ բանակն ինքնին էլի խաղաղություն ապահովելու համար է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան