Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի, Տաշիր և Քաջարան քաղաքների որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Նոր Երզնկա գյուղերի, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։

Նույն նպատակով հոկտեմբերի 4-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան, Շահումյան, Սայաթ-Նովայի, Գագարինի, Դպրոցական, Անտառային, Բաղրամյան, Սևակի, Իսահակյան, Ստեփանյան, Նաիրիի, Չարենցի, Ավետիսյան, Գայի, Երևանյան, Դեմիրճյան, Սարգսյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բարիկավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: