ԱՄՆ-ը դիտարկում է «բոլոր տարբերակները»՝ կապված ուկրաինական տարածքների սպասվող անեքսիայի հետ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ դիտարկում է «բոլոր տարբերակները»՝ ի պատասխան Ուկրաինայի նոր տարածքներն իրեն միացնելու Ռուսաստանի պլանների, գրում է VOA-ն:

«Դիտարկվում են բոլոր տարբերակները, երբ խոսքը գնում է Ռուսաստանի դեմ հավելյալ ծախսերի մասին՝ ի պատասխան նրա վայրագություններին և Ուկրաինա շարունակվող ներխուժմանը և, իհարկե, կեղծ հանրաքվեների և անեքսիայի ջանքերի մասին վերջին զեկույցների», – ասել է Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը:

«Նշեմ, որ մենք կշարունակենք օգտագործել մեր տրամադրության տակ եղած տարբեր գործիքներն ու լծակները՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու և ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար։ Մենք երբեք չենք ճանաչի այդ տարածքները որպես ռուսական։ Նրանք միշտ կլինեն ուկրաինական և Ուկրաինայի կազմում»,- հավելել է Պատելը։

Տաթև Ֆռանգյան