Երևանում կայացած արտահերթ կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Ումար Կրեմլյովը ևս 4 տարի կմնա IBA-ի նախագահի պաշտոնում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ ինիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին: Այս մասին տեղեկանում ենք Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն: Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ:

Կոնգրեսի նիստում ֆեդերացիաների ներկայացուցիչների վստահությունը ևս մեկ անգամ ստանալուց հետո Ումրար Կրեմլյովը նշել է, որ IBA-ն անկախ և ուժեղ կազմակերպություն է: Կրեմլյովը նաև ասել է, որ բռնցքամարտի աշխարհը պետք է մտածի վաղվա օրվա մասին, որպեսզի պարզ ճակատով նայի այն երեխաների ու մարզիկների աչքերին, ովքեր ընտրել են զբաղվել բռնցքամարտով: Կրեմլյովը նաև հավելել է, որ ջանք չի խնայելու, որպեսզի բռնցքամարտը դառնա աշխարհի ամենամասսայական, ամենապահանջված և մեծ հետաքրքրություն վայելող մարզաձևը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած Կոնգրեսում Ումար Կրեմլյովը առանց մրցակցության ընտրվել էր IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուն՝ Վան դեր Վորստը, կասեցվել է քարոզարշավի կանոնները խախտելու համար: Հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) արդարացրեց Վան դեր Վորսթին, որից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշեց անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։