ՀՀ-ն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը․ ԱԽ հայտարարությունը

Լուրեր

02.06.2026 | 16:19
Ալեքսանդր Մոստովոյն Էդուարդ Սպերցյանին խորհուրդ է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիա
02.06.2026 | 16:14
Եթե էս վիդեոն տեսնում եք, ուրեմն ինձ ձերբակալել են․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 16:11
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ մետաղների արդյունահանման և մատակարարման վերաբերյալ
02.06.2026 | 16:00
320 դատավոր կդառնա պաշտոնակատա՞ր․ ինչու է Փաշինյանը ցանկանում վեթինգի ենթարկել նաև իր օրոք նշանակված դատավորներին
02.06.2026 | 15:55
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած 13 անձի գործն ուղարկվել է դատարան
02.06.2026 | 15:51
Սամվել Կարապետյանը դատական նիստից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
02.06.2026 | 15:44
ԵՄ-ն 2.2 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու համար
02.06.2026 | 15:43
UWW-ն Ջանես Նազարյանին ճանաչել է մայիսի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.06.2026 | 15:38
Վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 15:34
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես բացվել է․ արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Խուդաթյանը
02.06.2026 | 15:30
ՌԴ-ն վերջնագիր է ներկայացրել Հայաստանին, աղետ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 15:25
Գագարինում բացվել է տարածաշրջանի առաջին AI գործարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.06.2026 | 15:19
Վոլոդինը հայտարարել է, թե «Փաշինյանը Հայաստանը ԵՄ-ին միացնելու անձնական պարտավորություն է ստանձնել՝ դա անելով ՌԴ-ի ու ԵՏՄ-ի հաշվին»
02.06.2026 | 15:10
Զինծառայողի դի է հայտնաբերվել // Ձերբակալվել է «Մեր ձևով»-ի խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը․ ԼՈՒՐԵՐ
02.06.2026 | 15:05
Եթե որևէ ուժ ունենա բացարձակ իշխանություն, ձեզ ճղելու են, ձեր քթերից բերելու են, հարգելի՛ ժողովուրդ. Փաշոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.

«2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ և հերոսական դիմադրության և միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու և Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն:

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականությունը:

Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու և զորքերը ետ քաշելու ուղղությամբ և ողջունում ենք բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ:

Միևնույն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»: