«Այդ արարչագործ Քոչարը». ցուցահանդես և գրքի շնորհանդես՝ նվիրված մեծ արվեստագետին

Լուրեր

09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ իրականացնում է «Այդ արարչագործ Քոչարը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեծ արվեստագետին: Ցուցադրությունը բացվել է սեպտեմբերի 16-ին և կգործի մինչև 2023 թվականի հունվարի 23-ը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում այս ցուցադրությունն առաջինն է: Հնարավորինս համապարփակ և հայեցակարգային լուծումներով ներկայացված են Երվանդ Քոչարի անցած ստեղծագործական ուղին, այդ ընթացքի կարևորագույն նվաճումների պատմությունը: Ցուցադրությունում ընդգրկված են նաև գլուխգործոց աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև մի քանի ստեղծագործություն՝ մասնավոր հավաքածուից:

Միջոցառման ընթացքում կայացել է «Այդ արարչագործ Քոչարը» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Գրքում ներառված նյութերն առնչվում են արվեստագետի ստեղծագործական կյանքի փարիզյան շրջանի գործունեությանը, մասնավորապես անհատական ցուցահանդեսներին և դրանց վերաբերյալ հայտնի հրապարակումներին: Գրքի առաջաբանը գրել է արվեստի պատմության դոկտոր, Փարիզի «Հուշագրությունների արդի հրատարակության ինստիտուտի» գեղարվեստական արխիվի տնօրեն Իվ Շեվրըֆիս Դեբիոլը:

Ցուցահանդեսն ուղեկցվել է անիմացիաներով, բացառիկ լուսային և երաժշտական էֆեկտներով:

Ցուցահանդեսին և շնորհանդեսին ներկա էին հայտնի լուսանկարիչ Ալեն Յարոցինսկին (նշանավոր արվեստաբան Վալդեմար Ժորժի թոռը) և գրքի առաջաբանի հեղինակ Իվ Շեվրըֆիս Դեբիոլը»,- ասված է հաղորդագրությունում։