Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ինչպես տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից՝ նա 12:0 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին: