Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը մշտապես տեղեկացվում է Ուկրաինայի պատերազմի ընթացքի մասին

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես տեղեկացվում է Ուկրաինայի պատերազմի ընթացքի մասին։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Պուտինը «շուրջօրյա կապի մեջ է պաշտպանության նախարարի և այլ զինվորականների հետ»։

«Իհարկե, այն ամենը, ինչ տեղի է ունենում, ցանկացած գործողություն, որ զինվորականներն անում են, զեկուցվում է գերագույն հրամանատարին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինն արձագանքել Խարկովի մարզում ռուսական զորքերի նահանջին։

Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Կրեմլը «հեռանկար չի տեսնում» Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման համար։

«Մենք բանակցային հեռանկար չենք տեսնում, նման հաղորդակցության համար նախադրյալներ չկան»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը կրկին հայտարարել է, որ «Ռուսաստանը ձգտելու է իրականացնել հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները»։ Բացի այդ, Պեսկովը հերքել է Զապորոժիեի ատոմակայանից զորքերի դուրսբերումը։

«Զապորոժիեի ատոմակայանից զորքերը դուրս բերելու մասին խոսք չկա, գլխավորն Ուկրաինային ստիպելն է՝ դադարեցնել ատոմակայանի հրետակոծությունը, դա հղի է աղետալի հետեւանքներով»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Խարկովի մարզում հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Բալակլեյան, Կուպյանսկը և Իզյումը։

Տաթև Ֆռանգյան