Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակավայրերի պատմական միջավայրի պահպանմանն ուղղված նախագիծ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Պատմական արժեք ունեցող բնակավայրերի համար առաջիկայում պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային փաստաթղթերի մշակման հստակ կարգ կսահմանվի: Քաղաքաշինության կոմիտեն մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ համագործակցելով շահառու գերատեսչությունների հետ․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացուցիչներ Արդարադատության, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից: Կոմիտեի պատասխանատուները հանդիպման մասնակիցների դիտարկմանն են ներկայացրել նախորդ քննարկումների արդյունքում տարբեր գերատեսչություններից, Երևանի քաղաքապետարանից և նախագծային կազմակերպություններից ստացված առաջարկների, դիտարկումների հիման վրա փաստաթղթի լրամշակված տարբերակը:

Որոշման նախագծով ամրագրվում են սահմանափակումներ, որոնք թույլ կտան պատմական արժեք ունեցող բնակավայրերում կառուցապատման աշխատանք կատարելիս պահպանել քաղաքաշինական միջավայրի արժեքը և նոր միջամտություններով չխաթարել ամբողջականությունը: Սահմանվում է այդպիսի տարածքների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը:

Աշխատանքային քննարկման ընթացքում կատարված դիտարկումներն ամբողջացվելու են՝ փաստաթղթի վերջնական տարբերակը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: