«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը

Լուրեր

02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
02.06.2026 | 21:00
Նախընտրական բանավեճ Հանրայինում, օր 2․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 20:50
Թուրքիան ծրագրում է էներգետիկ միջանցք ստեղծել՝ ադրբեջանական էլեկտրաէներգիան Եվրոպա հասցնելու համար
02.06.2026 | 20:39
Արսեն Քոթանջյանն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 1-ին կոմիտեի փոխնախագահ
02.06.2026 | 20:30
Հին կադրեր, նոր սուտ․ 800 ֆրանսիացի զինվոր ՀՀ ուղարկելու լուրի հետքերով․ ԱՉՔԻ ՏԱԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 20:16
Արթուր Օսիպյանը 15 օր հացադուլի մեջ է. բաց նամակներ և ահազանգ բանտից
02.06.2026 | 20:08
Աննա Վարդապետյանը պետք է անմիջապես հանդիպեր․ մեծ պահանջ կա Օսիպյանին ազատ արձակելու համար․Դուլգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 19:58
ԵՄ-ն դիտարկում է կարճաժամկետ հեռանկարում ՀՀ-ին աջակցության մեծացումը․Մարթա Կոս
02.06.2026 | 19:45
Բանակը վերազինում ենք, բայց մրցավազքի մեջ չենք պատրաստվում մտնել. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 19:36
Ինչու Արթուր Օսիպյանին ձերբակալեցին, որ տհաճ հարցե՞ր տվեց Փաշինյանին․ Գեղամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 19:27
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
02.06.2026 | 19:13
Կրթական շարժում, որը ձևավորում է ապագան. Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթի 120 լավագույն աշակերտները մրցեցին եզրափակչում
Բոլորը

2022 թվականի սեպտեմբերի 2-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշային գործակալության մեկնաբանմամբ սուվերեն վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարության եւ գործարար միջավայրի լավ ցուցանիշները՝ համեմատած համադրելի երկրների հետ, ինչպես նաեւ կայուն մակրոտնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակն ու բարեփոխումների վստահելի հանձնառությունը: Գործակալությունն առանձնացրել է նաեւ արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին դիրքը ու աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալության գնահատմամբ՝ թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են թողնում համաշխարհային տնտեսության վրա, սակայն Հայաստանի տնտեսության վրա հետեւանքները դրական են, քանի որ պրոֆեսիոնալ մարդկանց, զբոսաշրջիկների, դրամական փոխանցումների ներհոսքերի եւ դեպի Ռուսաստան արտահանման բարձր աճի միտումներ են գրանցվում: Այս պայմաններում գործակալությունը բարձրացրել է 2022 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ սահմանելով 6.4%: Ավելին, տնտեսության դրական դինամիկայի պայմաններում գործակալությունն ակնկալում է հարկերի գերակատարում եւ պակասուրդի ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշների ավելի ցածր մակարդակներ:

Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ գործակալությունն ընդգծել է, որ վարկանիշի բարելավման վրա կազդեն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազող դինամիկայի ապահովումը, արտաքին ֆինանսական ցուցանիշների բարելավումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի նշանակալի ու տեւական կրճատումը: