Տեղի կունենա «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով առաջին ցուցասրահի բացումը ՀՊԹ-ում

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ցուցանմուշներն ընդգրկում են մեզանից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր ուշագրավ գտածոներ։ Ցուցադրությանը մասնավորապես ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես՝ թաղման ծեսում։

Ցուցահանդեսին կներկայացվի նաև 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է Կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ։

Ցուցադրությունը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի, «Արմոս» կոշիկի ձեռնարկության, «Յունայթեդ Ստեյթս Օֆ Արմենիա» ազգային-հայրենասիրական հասարակական կազմակերպության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։