Հանցագործությունների մակարդակը կաճի՞, թե կնվազի. օրենքի նոր նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ և ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում։ Օրենքի նախագծով սահմանվում է, որ քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ՀՀ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացին այդ թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար՝ նաև զենքի այլ տեսակներ։

«Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքով քաղաքացին կարո՞ղ է հեշտությամբ ատրճանակ ձեռք բերել․ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ այս հարցն ամենաշատ քննարկվածներից էր։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց՝ նախագծով ատրճանակների ազատականացված վաճառք չի ենթադրվում․ «Նախագծով ատրճանակներ կկարողանան ձեռք բերել ուժային կառույցներում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող, միջին և բարձր սպայական կազմի ներկայացուցիչները»։

Հայաստանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» գործող օրենքի համաձայն՝ զենք ունենալու համար բավարար է Որսորդմիության անդամ լինել, իսկ ահա իշխանական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած նախագծով ամենևին պարտադիր չէ զենք ունենալու համար միության անդամ լինել։

Իսկ ո՞րն է զենք ձեռք բերելու կարգը․ զենք գնել ցանկացող մարդ նախ պետք է 21 տարեկանից բարձր լինի, ոչ միայն ունենա համապաստախան փաստաթղթեր, այլև կրակել իմանա։ Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք: Քաղաքացու կողմից ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները։ Նախագծի հեղինակներն ասում են՝ նախագծով ոչ թե զենքի գնումն են հեշտացնում, այլ կարգավորում են դաշտը․ սահմանվելու է պարտադիր քննական կարգ թե՛ ակոսափող, թե՛ հարթափող զենքերի համար, որը նախկինում բացակայել է։

Factor TV-ի՝ Երևանի փողոցներում իրականացրած հարցումը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը կողմ չէ նախագծին և ընդունումից հետո էլ զենք չի կրի։

Զենքը թանկ արժե, ուստի ենթադրվում է, որ այն ավելի շուտ կհայտնվի հարուստ խավի մոտ։ Այն կարճ ժամանակում կարող է դառնալ հարուստների, յուրայինների մենաշնորհը՝ տարակուսում են իրավապաշտպանները։

Նինա Կարապետյանցն ասում է՝ Հայաստանում, անկախ այդ օրենքից, միևնույն է, զենք կրում են, և օրինական ճանապարհով զենք ձեռք բերելն ավելի նախընտրելի է։ Ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունները, օրենքն ընդունելուց զատ, պիտի կարողանան նաև պատշաճ վերահսկողություն իրականացնել, բալանսավորել իրավիճակը։

Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասում է՝ օրինական զենքով հանցագործություններ գրեթե չեն լինում, բացի այդ՝ ուսումնասիրել են միջազգային փորձը։

Իրավապաշտպան Կարապետյանցի կարծիքով՝ որքան մեծանա օրինական զենք ձեռք բերելու հնարավորությունը, այնքան կպակասի անօրինական զենքի շրջանառությունը։

Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում զենք պահելու և կրելու իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ։ Շարքային ամերիկացիներն ավելի շատ են զինված, քան աշխարհի որևէ այլ երկրի քաղաքացիներ։ Վերջին 20 տարիներին ԱՄՆ-ում բազմաթիվ զինված հարձակումներ են եղել։ Հայաստանում էլ օրինական զենք պահողների թիվը գաղտնի է։

Ոստիկանությունն օրինական զենքով կատարված հանցագործութոյւնների վերաբերյալ առանձնացված վիճակագրություն չի իրականացվում։ Սակայն հատկապես 44-օրյա պատերազմից հետո մարտի դաշտից մեծ թվով զենք է ապօրինաբար դուրս բերվել․ ոստիկանությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան