ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն այցելեց ԱՄՆ․ սկսվել է ՌԴ-ից անկախացումը՝ ՀՀ-ն պատրաստվում է զինվել արևմտյան զենքերով․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ի հետ հարցազրույցում դրական է գնահատում Եվրամիության կողմից ՀՀ-ին ուղարկված հրավերը՝ մասնակցելու միության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանն ունի եվրոպական ապագա, և պետք է իշխանությունները սեղմեն եվրոպացիների ձեռքը, այն դեպքում, երբ ԵՄ-ն 26 միլիարդ դոլարի աջակցություն է տալիս ՀՀ-ին։ Անդրադառնալով Փաշինյանի մասնակցությանը «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովին, որ կազմակերպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Խուուդյանն այն ոչ կարևոր և ոչ նշանակալի իրադարձություն է համարում։ Պուտինը հենց բազմաբևեռ աշխարհ ստեղծելու նպատակով է հիմնավորում այս պատերազմը, իսկ Փաշինյանը մասնակցում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» համաժողովին։

Խուրշուդյանը չունի մտահոգություն, որ Փաշինյանի այս քայլը կվնասի ՀՀ-ին, իհարկե, եթե իշխանությունը չմիանա հակաարևմտյան հավանական հայտարարությանը։  Խոսելով ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի՝ ԱՄՆ այցի մասին,` Հովսեփ Խուրշուդյանը պնդում է, որ սա Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբն է, քանի որ ՀՀ-ն պատրաստվում է զինվել արևմտյան զինատեսակներով։ Նրա տեղեկություններով՝ ՀՀ Զինված ուժերում «չիստկա» է սկսվել՝ ռուսական ազդեցության ներքո գտնվող գործակալներից ազատման պրոցես, իսկ հեռացված կադրերին նորերը, վստահ է, կփոխարինեն արժանիորեն։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը պնդում է, որ ՌԴ-ի Մաքսային միությանը Սերժ Սարգսյանի՝ ուղիղ 9 տարի առաջ քայլը վնասել է ՀՀ-ին՝ չտալով տնտեսական մեծ դիվիդենտներ։ Վնասի իմաստով Խուրշուդյանը նշում է նաև այն, որ ՀՀ-ն և նրա տնտեսությունը զրկվեցին ԵՄ-ի հետ ասոցացումից և ըստ այդմ նաև՝ մոդեռնիզացիայից։ 2013-ին Արևմուտքից հեռացումը բերեց զինված ուժերի՝ ոչ բարձր տեխնոլոգիաներով համալրման՝ ռուսական մեթոդներով, ինչը 2020-ի պարտության հիմնական պատճառներից է որակում Խուրշուդյանը։ Նա հիշեցնում է, որ չնայած ՀՀ-ն ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է, այդուհանդերձ, չարդարացան հայ ժողովրդի սպասումները, որ ՌԴ-ն ադրբեջանական հարձակումներից կպաշտպանի ՀՀ-ին, և փաստ է, որ Մոսկվան չաջակցեց ՀՀ-ին՝ Արցախյան պատերազմում չպարտվելու համար։

-Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերին Պրահայում կայանալիք ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Քննարկելու են «Եվրոպական քաղաքական համայնքի» ստեղծման գաղափարը՝ համագործակցելու այն երկրների հետ, որոնք դիտարկում են ԵՄ-ին հնարավոր անդամակցության տարբերակը։ Ինչո՞ւ է Հայաստանը հրավեր ստացել, և արդյո՞ք ՀՀ այս իշխանությունն ընդհանրապես դիտարկում է ԵՄ-ին անդամակցելու տարբերակը՝ լինելով ԵՏՄ անդամ։ Ոչ մի բան այդ մասին չի հուշում։

-Ես կարծում եմ, որ եթե Շառլ Միշելը հրավիրել է Հայաստանին, ուրեմն՝ դրա համար ունեցել է նախնական դրական կոնտեքստ, այլապես մերժումը բացասական էր լինելու և ՀՀ-ին վատ դրության մեջ կդներ ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով։ Ես սա կարծում եմ նաև այն լույսի ներքո, որ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն այցելում է ԱՄՆ, ինպես կասեր վերջերս մահացած Միխայիլ Գորբաչովը՝ պրոցեսը սկսվեց։

-Ի՞նչ գործընթաց է սկիզբ առել։

-Հայաստանի անկախացման գործընթաց, այն գործընթացը, որի մասին հայտարարում էր վարչապետն իր ուղերձում, երբ որ ասում էր, որ Հայաստանի իշխանությունն ամեն օր պայքարում է իր անկախության համար։ Իսկ Հայաստանի անկախացումը չի կարող տեղի ունենալ առանց Արևմուտքի աջակցության, որովհետև մենք անկախանում ենք ՌԴ-ի ճիրաններից։

Ակնհայտ է, որ մեր բոլոր պրոբլեմներն առաջացել են մեր սեփական անպատասխանատվությունից, այն է՝ ժամանակին չազատվեցինք ռուսական ազդեցությունից, թալանչիներից, որ 20 տարի այդ պատուհասը պատել էր Հայաստանին, դա բոլորիս պատասխանատվությունն էր։ Դա միաժամանակ ռուսական կայսերական ազդեցությունն է, որը մինչև օրս խարխլում է ՀՀ ինքնիշխանության հիմքերը, և դա մեզնից ամեն օր խլում է տարածքներ։ Մենք կորցնում ենք կա’մ գյուղ, կա’մ դիրք ռուսական զորքերի միջամտությամբ Արցախում կամ Հայաստանի այլ որևէ տարածքում։ Այս առումով կարևոր է, որ պետք է ավելի պինդ սեղմվել արևմուտքի առաջարկած աջակցության ուսին, և ես հուսով եմ, որ Հայաստանը չի մերժի այդ աջակցության առաջարկը, որ անում է արևմուտքը։ Դա՝ անկախ նրանից, որ ԵՄ-ին անդամակցելու կոչեր կամ գաղափար ՀՀ իշխանության կողմից երբևէ չի հնչել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան