Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկել է

Լուրեր

08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում մեկնարկել է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 90-րդ թատերաշրջանը: Բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

Ներկայացմումը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Ներկայացման նկարիչն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գրիշա Սահակյանը, պարերի բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի։

«Սա պարզապես հյուրախաղ չէ, սա մշակութային քաղաքականության ուղերձ է հանրությանն ու ստեղծագործական համայնքին առ այն, որ ունենալ ազգային կարգավիճակ նշանակում է իսկապես լինել ազգային և երաշխավորել մշակութային արեքների հասանելիությունը յուրաքանչյուր քաղաքացուն»,- ասել է Արա Խզմալյանը: Նա ընդգծել է, որ պետությունը ֆինանսավորելիս առաջնային է համարում այն դրամաշնորհային ծրագրերը, որոնք իրականացվելու են համայնքներում:

Վանաձորում հոբելյանական թատերաշրջանի բացմանը հաջորդել է «Երեք սոպրանո» համերգը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

Համերգը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Երեք սոպրանոներն էին ֆրանսիաբնակ մեր հայրենակցուհի Լուսինե Լևոնին, թատրոնի առաջատար մեներգիչներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանը և Նունե Բադալյանը:

Վանաձորի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել այս նախաձեռնությունը, որը լինելու է շարունակական:

Թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանում սպասվում են նոր առաջնախաղեր և հետաքրքիր նախագծեր։