Ինձ ինչի՞ եք ասում. պաշտպանության հանձնաժողովում ՔՊ-ականները վիճում են միմյանց հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ այս խնդիրն առաջացավ անմիջապես, երբ 2017թ․-ին զինապարտության մասին օրենքում փոփոխություն եղավ, և բոլորը պարտավոր էին ծառայել։ «Երբ շատ ուսանողներ ստանում էին տարկետումներ բակալավրում և մագիստրատուրայում, հետո՝ ասպիրանտուրայում, այդտեղ շատերը խնդրի առաջ էին կանգնում, որովհետև մինչև 27 տարեկանը կամ պետք է զորակոչվես, կամ բանակից ազատված լինես։ Ստացվում էր, որ ասպիրանտի կրթությունը կիսատ էր մնում և դառնում անիմաստ մի բան։ Առաջարկում ենք սովորելու համար տարկետում ստացած և 27 տարեկանի հասածների համար տարիքը սահմանել մինչև 28»,- նշեց Վահրամ Դումանյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանն արձագանքեց նշելով, որ տարկետմանը կողմ է, բայց իր դիտարկմամբ՝ սա ձևական տարկետում է:

Նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձեց, նշելով, որ տարկետումը ոչ թե նպատակ է, այլ գործիք է նպատակին հասնելու համար և հավելեց. «Մենք ունենք հստակ ռազմավարություն պրոֆեսիոնալ բանակի անցնելու, հասնելու այնպիսի իրավիճակի, որ նունիսկ MIT ընդունվածները պետք է 4,5 ամիս պարտադիր ծառայեն ՀՀ բանակում»:

«Վիգեն Սարգսյանի լավագույն որոշումներից եղել է տարկետում հանելը»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Ալեքսանյանը նկատեց, որ շատերն իրենց տղա երեխաներին Հայաստանից տանում են, փորձում են ուրիշ երկրի քաղաքացիություն ստանալ՝ բանակում ծառայելուց խուսափելու համար. «Չգիտե՞ք ինչ ծավալների է հասնում այդ երևույթը»:

«Ինձ ինչի՞ եք ասում»,- արձագանքեց Քրիստինա Պողոսյանը:  ՔՊ-ականների միջև վեճ առաջացավ:

Մանրամասները՝ տեսանյութում: