Արդեն 26 տարի ազատազրկման մեջ գտնվող Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը մեղմացվել է

Լուրեր

22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:19
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
Բոլորը

Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ»,- նշեց Նավիկյանը։

Բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն իրավունք է ստանում առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում: Դեռևս 2019 թվականին հայտնի դարձավ, որ Ենոքյանը ներման խնդրագրով դիմել է նախագահին, ինչը բավականին բուռն արձագանք գտավ։ Տուժող կողմի՝ 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի ծնողները հայտարարեցին, որ Մհերն ուղղակիորեն չի կարող ներման արժանանալ և նախագահի կողմից խնդրագրի ստորագրումը կարող է «մեծ ողբերգության հանգեցնել»։

Շաբաթներ անց հայտարարվեց, որ նախագահը մերժել է ներում շնորհել Ենոքյանին, տեղեկությունների համաձայն՝ որոշման համար հիմք է հանդիսացել նաև հանրային ճնշումը։

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առաանձնակի դաժանության սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Մհերը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նշելով՝ թեև ինքը ներկա է եղել սպանությանը, սակայն որևէ կապ չունի դրա հետ, իսկ ցուցմունք տվել է խոշտանգումների ազդեցությամբ։

 

Ռոզա Վարդանյան