Արցախի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից վերջին խախտումների մասին զեկույցն ուղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Լուրեր

08.12.2025 | 13:33
Սարգիս Ադամյանը 2 ասիստ է կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 13:32
Պաշտոնական պարզաբանում եմ պահանջելու. ՄԻՊ-ը` Փաշինյանի մասնակցությամբ պատարագներում միջադեպերի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.12.2025 | 13:28
Ինչո՞ւ չպետք է դրոշ լինի եկեղեցում. դեմ չեմ կառավարության նիստերը աղոթքով սկսելուն. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 13:24
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու Արման Ծառուկյանը չի ստացել չեմպիոնական մենամարտ
08.12.2025 | 13:20
Լուվրի թանգարանում հեղեղի պատճառով հարյուրավոր ստեղծագործություններ են վնասվել
08.12.2025 | 13:15
«Սրբազանների գործով» դատախազը փաստաբանի արտոնագիր է ստացել
08.12.2025 | 13:11
Վերաքննիչ դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին նիստը կգումարվի
08.12.2025 | 13:01
Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզ»-ը՝ ըստ Փաշինյանի
08.12.2025 | 12:53
Աջապահյանին այսօր իրավաբան կմոտենա, դիմում պետք է ներկայացնի. Գալյանը` Աջապահյանի վիրահատության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:45
ՌԴ Անգարսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ՋԷԿ-ում վթարի պատճառով
08.12.2025 | 12:38
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:34
Ֆորմուլա-1-ը նոր չեմպիոն ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:23
Կալանավորը հանցավոր կազմակերպություն է ստեղծել ու թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում է կատարել․ ՔԿ
08.12.2025 | 12:17
Անահիտ Մանասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան
Բոլորը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) արտահերթ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Ինչպես տեղեկանում են Արցախի ՄԻՊ-ից, զեկույցի առաջին բաժնում ներկայացվել են փաստեր Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգված և շարունակաբար իրականացվող հանցագործությունների վերաբերյալ։ Հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից կատարվել է մարդկային և նյութական խոշոր վնասի հասցրած ավելի քան 112 հանցագործություն, որի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական և 15 զինվորական անձ, սպանության փորձի ենթարկվել 126 անձ (48 քաղաքացիական, 78 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել կամ բռնության է ենթարկվել 65 անձ (14 քաղաքացիական, 51 զինվորական)։ Անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի օգոստոսին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային և դրա հետևանքներին։

Երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող (Լաչինի) միջանցքի կենսական նշանակությանն ու դրա իրավական ռեժիմի փոփոխության անթույլատրելիությանը, ինչպես նաև միջանցքով անցնող երթուղին Եռակողմ հայտարարությամբ սահմանված ժամկետից շուտ փոփոխելու Ադրբեջանի կողմից ներկայացված անօրինական պահանջին։ Արձանագրվել է, որ իր անօրինական պահանջները առաջ մղելու համար ադրբեջանական կողմը շարունակաբար դիմում է ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Երրորդ բաժինն անդրադարձել է ուժի կիրառման սպառնալիքի ներքո խաղաղ բնակավայրերի՝ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հայաթափմանը, դրա հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին, որը ուղղակիորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնված միջանկյալ միջոցին, որով կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը։

Չորրորդ բաժնում ներկայացվել են ապացույցներ օգոստոսյան էսկալացիային զուգահեռ Ադրբեջանի պետական պաշտոնյանների, հանրային գործիչների կողմից հայերի դեմ ուղղված ատելության խոսքի և հայատյացության այլ դրսևորումների կտրուկ աճի վերաբերյալ։ Արձանագրվել է, որ Ադրբեջանն ակնհայտորեն անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, մասնավորապես որոշման 2-րդ կետով սահմանված պահանջը, որի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է․ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։

Զեկույցի հինգերորդ բաժնում անդրադարձ է կատարվել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հստակեցման անհրաժեշտությանը, որը արդյունավետ մեխանիզմներ կապահովվի հրադադարի ռեժիմի խախտումներին պատշաճ հակազդելու և լիարժեք խաղաղություն ապահովելու համար։

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, քաղաքացիական բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։

Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով: