Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտուս» հենակետային քոլեջը

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

2022/2023 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, ծնողներ:

Քոլեջում կրթությունն իրականացվելու է չորս մասնագիտություններով՝ «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Բուժական մերսում», «Զբոսաշրջություն» և «Թիկնապահական գործ»։ «Սպորտուս» հենակետային քոլեջը կունենա շուրջ 95 սան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը նաև ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ողջունելով ներկաներին՝ բարի երթ է մաղթել քոլեջի առաջին սաներին. «Հայկական սպորտային կրթության ասպարեզում այսօր իսկապես հետաքրքիր նորություն է տեղի ունենում: Սրա պահանջն իսկապես կար. միջին մասնագիտական կրթությունը շատ կարևոր օղակ է Հայաստանում և առհասարակ աշխարհում: Շատ կցանկանամ, որ այս քոլեջը համարվի լավագույն միջին մասնագիտական կրթօջախներից մեկը: Վստահ եմ՝ դիմորդները կստանան լավ կրթություն և նրանցից շատերը հետագայում արդեն իրենց ուսումը կշարունակեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում»:

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ նշել է՝ այսօր նշանակալից օր է ոչ միայն քոլեջի սաների, այլև հենց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համար:

«Բուհի 77-ամյա կենսագրության մեջ հենակետային քոլեջի բացումը նոր գիծ կհաղորդի ինստիտուտին, նոր կրթական միջավայր կձևավորի ուսանողության շրջանում»,- ասել է Դավիթ Խիթարյանն ու վստահություն հայտնել՝ ՀՖԿՍՊԻ քոլեջի տնօրենությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը կանեն ամեն հնարավորը, որպեսզի քոլեջի սաներն ուսումնառության ընթացքում ստանան բավարար գիտելիք, ինչպես նաև կատարելագործեն իրենց մասնագիտական կարողությունները:

ՀՖԿՍՊԻ հենակետային քոլեջն իր առաջին սաներին ընդունում է վերակառուցված և վերանորոգված մասնաշենքում: Դավիթ Խիթարյանի խոսքով՝ մասնաշենքի այդ մասն ինստիտուտի ամենաանմխիթար հատվածն էր, բայց այժմ ամբողջությամբ վերանորոգվել է, շուտով կավարտվի նաև կահավորման գործընթացը: Ռեկտորի գնահատմամբ՝ ուսումնառության համար բարեկարգ պայմաններն ու ժամանակից կահավորումն անպայմանորեն նպաստելու են սաների արդյունավետ կրթության ապահովմանը:

Քոլեջի առաջին սաներին ողջունել և հաջող ուսումնական տարի է մաղթել նաև տնօրեն Նելլի Սարգսյանը:

Նշենք՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի առաջին սաների կազմում են տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքականների 9 անդամներ, այդ թվում՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների 2022 թվականի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը 15-ամյա Համլետ Մանուկյանին է հանձնել պատվոգիր՝ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ռեկտոր Դավիթ Խիթարյանի և Նելլի Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է քոլեջի ենթակառուցվածքային պայմաններին, եղել դասասենյակներում և ընթերցասրահում: